Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Տուժողի ցուցմունքն ինչ-ինչ պատճառներով հորինված և կեղծված է. Սաշիկ Սարգսյանի որդու պատշպան
 

 


   Երեմ Սարգսյան

Որպեսզի ակնհայտ լինի, որ տուժողի ցուցմունքն ինչ-ինչ պատճառներով հորինված եւ կեղծված է, բավարար է միայն նշել, որ տուժողը Հայկ Սարգսյանի հետ առերեսման ժամանակ հայտնել է, որ Հայկ Սարգսյանն իր վրա կրակել է մոտ 1.5 մետր հեռավորությունից եւ կրակել է իր «փորին»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Նրա գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտարարել, որ քրեական գործերի քննության ընթացքում խստագույնս պետք է պահպանվի օրինականությունը` անկախ նրանից, թե ում վերաբերյալ է քննվում քրեական գործը: Դա է իրավական պետություն կառուցելու ուղին:

Նշված խոսքերը եւ պահանջը իրավապահ կառույցները` քննչական մարմինները, դատախազությունը եւ դատարանը չգիտես, թե ինչու այլ կերպ են հասկանում, որ ամեն գնով պետք է հասնել նրան, որ «թիրախ» հանդիսացող անձը մեղադրվի հնարավորինս ծանր մեղադրանքներով եւ կալանավորվի: 

Սերժ Սարգսյանի եղբոր որդուն` Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար այն հիմքով, որ տուժող ճանաչված Դավիթ Սիմոնյանը ցուցմունք է տվել այն մասին, որ իրականում 2007 թվականին հենց նա է մեկ անգամ կրակել իր «փորին»: 

Տուժողի այս ցուցմունքը նախաքննական մարմինը, դատախազությունը եւ դատարանը անվերապահորեն արժանահավատ են գնահատել եւ դրա հիման վրա ոչ միայն մեղադրանք է առաջադրվել Հայկ Սարգսյանին, այլ նաեւ` նա կալանավորվեց: 

Որպեսզի ակնհայտ լինի, որ տուժողի ցուցմունքն ինչ-ինչ պատճառներով հորինված եւ կեղծված է, բավարար է միայն նշել, որ տուժողը Հայկ Սարգսյանի հետ առերեսման ժամանակ հայտնել է, որ Հայկ Սարգսյանն իր վրա կրակել է մոտ 1.5 մետր հեռավորությունից եւ կրակել է իր «փորին»:

Այնինչ փորձագետի եզրակացության համաձայն վնասվածք ստանալու պահին տուժողը ոչ թե առջեւով, այլ մեջքով` կրծքավանդակի հետին աջ հատվածով է ուղղված եղել դեպի կրակող զենքը, ինչպես նաեւ կրակոցը եղել է ոչ թե 1.5 մետրից, այլեւ` մոտ 10-30 սմ հեռավորությունից: 

Մանրամասն...



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 12.07.18 | Հեղինակ: Երեմ Սարգսյան

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (12.07.18) | Հեղինակ: Երեմ Սարգսյան
Դիտումներ: 485

Загрузка...
Загрузка...