Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Տեր, փրկիր եկեղեցիս,- արտասվում էր կինը
 

 


   hraparak.am

Վերջալույս էր, երեկոյան աղոթքն ավարտված․ մտա Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Ոտքերս ինձ տարան փոքրիկ այն սենյակը, որտեղ մարդիկ առանձնության մեջ աղոթում են։ Ինձ թվաց, թե մարդ չկա։ Մի կին ծնրադրած աղոթում էր։ Ձեռքերով ծածկել էր դեմքը։

Դա աղոթք չէր, լաց էր։ Ձեռքերը պարզել էր Սրբի ուղղությամբ ու լաց էր լինում։ Մտածեցի, որ օգնություն է խնդրում իր երեխայի համար։ Նման հեծկլտոցը դրան էր հատուկ։

Ուրիշ ժամանակ, երբ աղոթքի սենյակում մարդ էր լինում, հեռանում էի, բայց այսօր ոտքերս գամվել էին հատակին, շունչս պահել էի։ Ու գիտե՞ք ինչ էր աղաչում կինը՝ Տեր, փրկիր եկեղեցիս։ Անխոս կանգնել էի և մաքրվում էի նրա աղոթքով, հավատով։

Երանի՜ մեր հոգևոր հայրերը, ովքեր այսօր «Գարեգին հեռացիր էին ասում», այս կնոջ չափ սիրեին մեր Եկեղեցին։ Հոգևոր աչքերով տեսնեին, թե ինչքան հավատացյալների հոգի են տրորում աշխարհիկ հեղափոխական կոչերով։ Գային ու տեսնեին, Գարեգինն էլ իրենց հետ, թե այս կինը ո՜նց է դողում եկեղեցու վրա։

Այդպես չեն դողում անգամ մինուճարի վրա։

Հասմիկ Բաբաջանյան



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 11.06.18 | Հեղինակ: hraparak.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (11.06.18) | Հեղինակ: hraparak.am
Դիտումներ: 98

Загрузка...
Загрузка...