Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

«Տարոնի դեմ քրեական գործ է հարուցվել». Զառա Հովհաննիսյան
 

 


   Զառա Հովհաննիսյան

«Սիրելի երևանցիներ, աչքներդ լույս, Տարոնի դեմ քրեական գործ է հարուցվել։

Այսօր ստացա ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության որոշումը, որում նշված է, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է լրագրող, հրապարակախոս, քաղաքացիական ակտիվիստ Զառա Հովհաննիսյանը` մանրամասնելով․

«Առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու, առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու, կեղծ փաստաթղթեր կազմելու, ինչպես նաև ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և պարտականությունները ոչ պատշաճ կատարելու առերևույթ դեպքերի առիթով ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով»։

Աղբյուրը` Զարուհի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջ



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 10.06.18 | Հեղինակ: Զառա Հովհաննիսյան

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (10.06.18) | Հեղինակ: Զառա Հովհաննիսյան
Դիտումներ: 287

Загрузка...
Загрузка...