RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա 1-2 ժամվա ընթացքում
 


 


   armtimes.com

Լրատվամիջոցները հայտնում են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին:

«Հայկական ժամանակ»-ի լրագրողն արդեն ավելի քան 30 րոպե գտնվում է Երեւանի քաղաքապետարանում, եւ առայժմ որեւէ կերպ սույն տեղեկությունը պաշտոնական հաստատում չի ստանում: Երեւանի քաղաքապետարանում բոլոր պաշտոնյաները, այդ թվում՝ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը, ինչպես նաեւ նրանց հեռախոսներն անհասանելի են:

Մեր թղթակցին փոխանցում են, որ բոլորը խորհրդակցության են: Երեւանի քաղաքապետարանում են նաեւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարները: Տարբեր ծառայողական մեքենաներ են ակտիվորեն ներս ու դուրս անում քաղաքապետարանի շենք:

ՀԺ-ի տեղեկություններով, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին պաշտոնապես հայտարարվելու է առաջիկա 1-2 ժամվա ընթացքում:

Մեր լրագրողները շարունակում են հերթապահել Երեւանի քաղաքապետարանում եւ Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին որեւէ տեղեկություն ստանալուն պես կհաղորդենք:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (09.07.18) | Հեղինակ: armtimes.com
Դիտումներ: 721