RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Սլաքներն ուղղվում են դեպի Հովիկ Աբրահամյանը. Մարտի 1-ին կիրառված զենքը տասը տարի պահե՞լ են
 


 


   1in.am

«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործն ուշագրավ ընթացք է ստանում:

ՀՔԾ-ում քննվող այս քրեական գործի շրջանակներում, պաշտոնական հաղորդագրության համաձայն, ԱԱԾ աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:

Խուզարկության արդյունքում այնտեղ հայտնաբերվել է ահռելի քանակությամբ զենք և ռազմամթերք, այդ թվում 3 հատ ձեռքի գնդացիր, 7 հատ ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, 2 հատ ՍՎԴ տեսակի դիպուկահար հրացան, 3 հատ տարբեր տեսակի հրացաններ, 2 հատ ատրճանակ և տարբեր տրամաչափի մեծ քանակությամբ փամփուշտներ:

Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել են Ամբիկ Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը` նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը:

Միաժամանակ, ըստ պաշտոնական հաղորագրության, «ԱԱԾ-ն ՀՔԾ-ի հետ համատեղ իրականացնում է անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ ստուգելու հայտնաբերված զենքերը 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին գործադրված լինելու հանգամանքը»:

Այսպիսով, մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների պատասխանատուների ցանկը գնալով ընդլայնվում է, և հիմա սլաքներն ուղղվում են դեպի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Այս առումով պահատական չէր, որ խուզարկությունը տեղի է ունեցել մարտի 1-ի գործի շրջանակներում, և ԱԱԾ հայտարարության մեջ նշված է, որ ստուգվելու են հայտնաբերված զենքերը մարտի 1-ին գործադրված լինելու հանգամանքը: Հազիվ թե ԱԱԾ-ն առանց լուրջ հիմքերի նման ակնարկներ աներ պաշտոնական հաղորդագրության մեջ: Եվ բացի այդ, ինչպես հիշում եք, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ակնարկել էր մարտի 1-ին չհաշվառված «մաքուր» զենք գործադրելու հավանականության մասին` ասելով, որ հայտնաբերված պարկուճները միգուցե այդ պատճառով հնարավոր չի եղել նույնականացնել:

Ըստ շրջանառվող լուրերի՝ Հովիկ Աբրահամյանն այս գործով հարցաքննվել է: Բայց նրան մեղադրանք դեռ չեն առաջադրել, համենայնդեպս, այդ մասին չկա պաշտոնական որևէ տեղեկություն:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանությունների համար դիմել նրան, բայց հեռախոսն անջատած էր:Դատելով իրադարձությունների այսօրինակ զարգացումներից` հնարավոր է շատ արագ մեղադրյալների շարքը համալրի նաև Աբրահամյանը:

Մինչ այդ տարակուսելի է, որ մարտի 1-ին կիրառված զենքերը կարող է պահած լինեն տասը տարի շարունակ: Ու մեկ փաստ էլ. հետաքրքիր է՝ զինանոցում ինչ գործ ունեն գնդացիրները, դիպուկահար զենքերը. եթե այդ ամենը բանդաներ զինելու, ՀՀ-ում և մասնավորապես Արտաշատում ՀՀԿ իշխանություն պահելու համար չէր, ինչո՞ւ էին հավաքել, պահել այդքան զինամթերք: Ի դեպ, ո՛չ Հովիկ Աբրահամյանը, ո՛չ էլ նրա եղբայրը Արցախյան պատերազմին չեն մասնակցել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (10.08.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 102