RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Սիրուհու համար սեփական կնոջը տնից վռնդած սարիթաղեցին խանդի հողի վրա դանակահարել է այդ նույն սիրուհուն
 


 


   1in.am

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան վերջերս գործուղված դատավոր Արտակ Թադևոսյանի նախագահությամբ ընթանում է Վիգեն Գ.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունիսի 22-ին, ժամը 22-ի սահմաններում Սարի թաղում Վիգեն Գ.-ն վիճաբանել է իր նախկին ընկերուհի Ալլա Ս.-ի (անունը փոխված է) հետ՝ «մատուցողուհի աշխատելու հարցի շուրջ»: Վիճաբանության ժամանակ նա ծալովի դանակով հարվածել է Ալլային՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Վիգեն Գ.-ին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Դատարանը հարցաքննեց տուժող կնոջը՝ Ալլային:

Վերջինս ասաց, թե Վիգենին ճանաչում է 2015 թվականի ապրիլի 24-ից: 30-ամյա Ալլան երեք դուստրերի մայր է, երեխաների հորից բաժանված է: Սարի թաղ՝ Վիգենենց տուն է գնացել՝ վարձով տուն էր փնտրում: Հետագայում ապրել է այդ տանը, վարձ չի տվել, նաև մտերմացել է Վիգենի հետ:

Վիգենը ամուսնացած է՝ նրա տանն էին նաև կինն ու երկու երեխաները: Բայց դա Վիգենին չի խանգարել, որ մտերմանա Ալլայի հետ:

Դատարանում Վիգենը Ալլային հարցրեց. «Դու հիշո՞ւմ ես, որ քեզ ասեցի՝ կնոջս լարել եմ տանից, ասել եմ՝ կա՝ Ալլան ա ինձ համար, չկա՝ էլի Ալլան ա…»:

Տուժողը հակադարձեց, որ Վիգենը ոչ թե կնոջը «լարել է տանից», այլ կինը մի կերպ փախել է այնտեղից: Դա պարբերաբար տեղի էր ունենում՝ կինը փախչում էր, հեռանում էր, Վիգենը գնում, հետ էր բերում…

Ալլան նշեց, որ եղել է՝ ինքն ու Վիգենի կինը ապրել են նույն տանը, պատահել է՝ նույնիսկ մի անկողնում են երկուսով քնել: «Վիգենը ամսվա մեջ տասնհինգ օր վերևի հարկում էր քնում, տասնհինգ օր՝ ներքևի…»:

Այնուամենայնիվ, Ալլան այդ իրավիճակը նորմալ չի համարել: Նա ու Վիգենը մեկնել են Ռուսաստան՝ Ալլայի հարազատների մոտ:

Ըստ Ալլայի՝ այնտեղ մնացել են մի քանի ամիս, որոնց ընթացքում Վիգենն ընդամենը տասնհինգ օր է աշխատել՝ «Յոլկա է ծախել, տասնհինգ հազար ռուբլի է աշխատել, ամբողջ գումարով Նոր տարվա խմիչք է առել…»:

Նոր տարվա խմիչքը բարերար ազդեցություն չի գործել նրանց հարաբերությունների վրա: Ըստ Ալլայի՝ խմելու դեպքում Վիգենը դառնում է անկառավարելի: 2016 թվականի հունվարի առաջին օրերին նա իրեն ծեծել է, ինքը դիմել է այնտեղի ոստիկանություն:

Վիգենը հարցրեց՝ դե ասա՝ ի՞նչ պատճառով եմ ծեծել:

Ալլան ասաց՝ կպատասխանեմ, ես հղի էի, երեխային հանել էի՝ չէի ուզում քեզանից երեխա ունենամ, որովհետև դու տարբեր տեղերում էրեխեք ունես, որոնց չես պահում, դու իմ անչափահաս երեխաների ներկայությամբ միշտ սպառնացել, ծեծել ես ինձ, երեք երեխա ունեմ, չորրորդն էլ բերեի, որ անհայր մեծանա՞ր…»:

Ալլայի՝ հղի լինելու, ապա աբորտ անելու հանգամանքները Վիգենի շահերի պաշտպանին դրդեցին որոշ հարցեր տալ՝ այդ ե՞րբ էր Ալլան հղիացել Վիգենից, եթե քիչ առաջ ասում էր, թե իր ու Վիգենի հարաբերությունները ջերմ չէին:

Ալլան համարձակորեն պատասխանեց. «Ես հիմա բացատրե՞մ՝ ինչպես են հղիանում: Կին-տղամարդ հարաբերություններից են հղիանում, երբ կինն ու տղամարդը պառկում են իրար կողքի, կինը հղիանում է, ու կապ չունի՝ հարաբերությունները ջե՞րմ են, թե՞ ջերմ չեն…»:

Ըստ Ալլայի՝ Վիգենը հունվարի սկզբին Ռուսաստանից վերադարձել է Հայաստան, ինքը Հայաստան է եկել նրանից հետո՝ Վիգենի մոր խնդրանքով:

Ալլան պնդեց, թե Վիգենը «պոկ չէր գալիս» իրենից, սպառնում էր. «Քեզ հաշմանդամ եմ դարձնելու, աչքերդ հանելու եմ, հիշի նաև, որ աղջիկ-էրեխեք ես մեծացնում…»:

Ալլան ասաց, թե իր հեռախոսի մեջ ունի փաստեր՝ Վիգենի՝ սպառնալիքներ պարունակող հաղորդագրությունները: Ինքը Վիգենից չի հեռացել՝ վախենալով իր երեխաների անվտանգության համար, «զոհել է իրեն»՝ հանուն երեխաների…

Վիգենը Ալլային հարցրեց. «Երբ որ միասին էինք ապրում, դու աշխատանքի էիր գնում, ո՞վ էր քո աղջիկների մոտ մնում, նրանց խնամում: Քո աղջիկն ինձ «պապա» էր ասում»:

Ալլան պատասխանեց. «Դու սկի քո էրեխեքին չես խնամել, ուր մնաց՝ իմ էրեխեքին խնամեիր… Իմ էրեխեն մենակ իր հորն ա ասում «պապա», էդ դու էիր ստիպում, որ էրեխեքս քեզ «պապա» ասեն…»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (10.07.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 2311