Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Սիփան Փաշինյան. «Եթե սխալվեմ, հորեղբայրս ինձ չի խնայի»
 

 


   mediamax.am

Վարչապետի 27-ամյա եղբորորդի Սիփան Փաշինյանը օրեր առաջ նշանակվեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Վարչական վերահսկողության եւ համայնքային ծառայության հարցերի վարչության խորհրդական: Այս փաստը հայտնվեց մամուլի ուշադրության կենտրոնում՝ որպես «ծանոթ-բարեկամ» սկզբունքի դրսեւորում նոր կառավարությունում:

Նոր կառավարության ներկայացուցիչներին ներկայացող շարքում Մեդիամաքսն այս անգամ զրուցել է Սիփանի հետ: Դեռ 2014-ին, երբ փողոց փակելու համար 50 000 դրամ վարչական տույժի էր ենթարկվել, մամուլի էջերում նրա հայտարարությունն էր. «Առաջին իսկ հնարավորության դեպքում կրկին փողոց եմ փակելու»: Հետադարձ հայացքով հիմա ասում է՝ դա միակ տարբերակն էր, երբ մինչեւ ուժ կիրառելը ոստիկանությունը փորձում էր փոխզիջման գալ, հիմա փողոց փակելու կարիք չկա, քանի որ հասարակության ձայնը հասնում է համապատասխան մարմիններին:



2011-ից մասնակցել եմ բոլոր ակցիաներին

Թեեւ Սիփանը մասնակցել է նաեւ 2008-ի հանրահավաքներին, այն ժամանակ դեռ 17 տարեկան էր, ուստի՝ քաղաքացիական ակտիվ կյանքի մեկնարկ համարում է 2011-ը, երբ զորացրվել է բանակից:

«Համոզված եմ, որ ծառայությունը հասունացնում է մարդուն: Այն անարդարությունները, որոնք տեսնում էի մինչեւ ծառայության մեկնելս, այն խնդիրները, որոնք տեսա ծառայության ընթացքում, ինձ դրդեցին քաղաքացիական ակտիվության: Երբ զորացրվեցի, ունեի բազմաթիվ ընկերներ ՀԱԿ-ից եւ ոչ ՀԱԿ-ից, որոնց հետ բազում գործողություններ ենք արել: Ընկերական խմբեր էինք ձեւավորվում, որոնց հետ պայքարում էինք տարբեր անարդարությունների դեմ: Առանց չափազանցության՝ երեւի 2011-ից մասնակցել եմ բոլոր ակցիաներին, մի մասի դեպքում եղել եմ նախաձեռնող խմբի անդամ»,- պատմում է Սիփանը, որը ժողովրդի միասնականության ուժի զորեղությունը երկու անգամ է շատ սուր զգացել:

Առաջինը՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո Պերմյակովի գործի քննության դեմ ուղղված ցույցերի ժամանակ, երկրորդը՝ 2018թ. ապրիլի 22-ին, երբ Նիկոլ Փաշինյանի եւ քայլարշավի մյուս ղեկավարների ձերբակալությունից հետո ժողովուրդը համախմբված գնաց Ոստիկանության Շենգավիթի բաժին:

«Երբ մարդիկ շարժման խորհրդանիշներից մեկը դարձած «հու»-ն էին գոռում, այնպիսի էներգետիկա կար, որ փշաքաղվել էի: Այդ օրը շատ սթրեսային էր: Լուրջ վտանգներ էի տեսնում, վախ կար, որ կարող են անկանխատեսելի զարգացումներ լինել: Այդ ժամանակ չէի անհանգստանում Նիկոլ Փաշինյանի համար՝ որպես իմ հորեղբայր: Նիկոլ Փաշինյանին առաջնային վերաբերում էի որպես քաղաքական իմ ուժի առաջնորդի, մարդու, որը հնարավորություն ունի մեզ ազատելու բռնատիրական ռեժիմից: Իմ առաջին վախն այն էր, որ նա գործը հասցնի ավարտին, բայց Շենգավիթի «հու»-ն ինձ համոզեց, որ իրենք շուտով դուրս կգան»,- ոգեւորությամբ մտաբերում է Սիփանը:
Ուսանող խորհրդականը

Իջեւանում մեծացած տղան դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի Ինֆրմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, ուսման ընթացքում զորակոչվել է բանակ: Ասում է՝ ծառայությունն ավարտելուց հետո ֆինանսական խնդիրների պատճառով երկու տարի ուշ է վերականգնվել որպես ուսանող: Հիմա հեռակա է սովորում, հաջորդ տարի կավարտի բակալավրիատը: Մտադիր է ուսումը շարունակել մագիստրատուրայում:

«Ուզում եմ միջազգային հարաբերությունների գծով շարունակել ուսումս: Հավանաբար, կրթությունս կշարունակեմ արտերկրում, բայց դա դեռ հստակ չէ: Արտերկրում սովորելը դեռ միայն ցանկություն է, քանի որ ենթադրում է ֆինանսական միջոցներ»,- ասում է Սիփանը, որն օտար լեզվի իմացությունը խորացելու խնդիր էլ ունի: Ասում է՝ տիրապետում է լավ ռուսերենի եւ վատ անգլերենի, սակայն աշխատում է անգլերենի իմացությունը լավացնելու ուղղությամբ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 14.06.18 | Հեղինակ: mediamax.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (14.06.18) | Հեղինակ: mediamax.am
Դիտումներ: 7116

Загрузка...
Загрузка...