Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Սերժ Սարգսյանը շրջապատվել է
 

 


   1in.am

Հուլիսի 4-ին իրավապահների աղմկոտ բացահայտումների շարքը, որ սկսվել է թավշյա հեղափոխությունից հետո, նոր թափ է ստացել: Երկրորդ անգամ բերման է ենթարկվում Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը: Այս անգամ, սակայն, նրան բերման է ենթարկել ոչ թե ոստիկանությունը, այլ ԱԱԾ-ն, ընդ որում՝ նրա տանը խուզարկություն իրականացնելուց հետո: Նրա հետ միասին բերման է ենթարկվել նաև որդիներից մեկը՝ Հայկ Սարգսյանը: Միևնույն ժամանակ, գլխավոր դատախազությունը վերաբացել է 2007 թվականի մի գործ՝ կապված Սաշիկ Սարգսյանի մյուս որդու՝ Նարեկ Սարգսյանի մասնակցությամբ միջադեպի հետ, երբ նա կրակել է մի քաղաքացու վրա: Ինչպես հայտնի է, ապօրինի հարստացման մեղադրանք է ներկայացված Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Լևոն Սարգսյանի ընտանիքին:

ՀՀԿ անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը նախօրեին հրաժարվելով գնահատել իրավապահների գործունեության, այսպես ասած, հիմնավորվածությունը, այնուհանդերձ ասել է, որ միտում է նկատում: Նա ավելին չի ասել: Արդյո՞ք ՀՀԿ-ն այդ առիթով հանդես կգա որևէ հայտարարությամբ կամ դիրքորոշմամբ, պարզ չէ, թեև կա գեներալ Մանվելի օրինակը, երբ ՀՀԿ դիրքորոշումից հետո սեղանին դրվեցին այնպիսի ապացույցներ, որ կուսակցությունն ինքը, այսպես ասած, հանձնեց Մանվել Գրիգորյանին:

Այդ տեսանկյունից Հանրապետականը թերևս պետք է որ զգուշավորություն ձեռք բերած լինի նման իրադարձությունների մասին գնահատականներ հնչեցնելու առումով: Մյուս կողմից, սակայն, մի բան է գեներալ Մանվելը, մեկ այլ բան Սերժ Սարգսյանի երկու եղբայրները: Սրան զուգահեռ՝ Քննչական կոմիտեն էլ մեղադրանք է ներկայացրել «Ֆլեշի» սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին, Սերժ Սարգսյանի մտերիմ օլիգարխներից մեկին, «Ֆլեշ Մոթորս» ընկերության տնօրենի հանդեպ հաշվեհարդարի համար: Եթե սրան ավելացնենք նաև Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի հայտնի ապօրինի հարստացման մեղադրանքը, ապա ակնհայտ է դառնում, որ իրավապահները ուղղակի շրջապատել են Սերժ Սարգսյանին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 06.07.18 | Հեղինակ: 1in.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (06.07.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 1254

Загрузка...
Загрузка...