RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Սերժ Սարգսյանից և այլոցից կարելի է հօգուտ պետության բռնագանձել կամ հետ վերադարձնել մոտ 10 կամ 15 միլիարդ դոլար․Գարսիկ Սաղաթելյան
 


 


   

Գարսիկ Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում  է կատարել.

«Փաստորեն, հետևելով մեր երկրում կոռուպցիայի դեմ մղվող պայքարին կարելի է արձանագրել, որ եթե բոլոր նրանք, ովքեր նախկին իշխանության օրոք հարստացել են այլ ճանապարհներով օգտվելով նույն կերակրատաշտից՝ ուրեմն մեծ գումարներ ունեն: Հետևաբար, Սերժ Սարգսյանից և այլոցից կարելի է ի օգուտ պետության և հանուն Հայաստանի ապագայի բռնագանձել կամ հետ վերադարձնել մոտ 10 կամ 15 միլիարդ դոլար, որը ազգին, պետությանը դուրս կբերի այս ճգնաժամից և արագանցիկ զարգացում կապահովի: Այս ամենը բարձրաձայնում եմ նրա համար, քանի որ վերջերս մամուլում կարդացի, որ Հայաստանից վերջին 20 տարիներին դուրս է բերվել մոտ 25 միլիարդ դոլար գումար, զավեշտի է նմանվում երկիրը ունի մոտ 8 միլիարդ դոլար պարտք, իսկ այս աղքատ երկրից դուրս է բերվում մոտ 25 միլիարդ դոլար գումար: Փաստորեն միջազգային բիզնես հանրությունը և ֆինանսական հսկաները տեսնելով այդ ամենը, որը կատարել են նախկին իշխանությունները, հենց դրա համար էլ տարեցտարի նվազեցնում էր ներդրումային ծրագրերը Հայաստանում և փակվում էին տարբեր միջազգային գրասենյակներ:
Այս ամենից ելնելով՝ անհրաժեշտ է կոռուպցիայի դեմ տարվող պայքարին ավելի մեծ թափ հաղորդել, որը կլուծի երկու խնդիր. նախ՝ գումարները հետ բերելով կհոգանք պետության զարգացման և աշխատատեղերի ստեղծման հարցը, իսկ մյուս կողմից ներդրողների և միջազգային հանրության առջև մեր երկրի հուսալիությունը կբարձրանա և խթան կհանդիսանա նաև գործընկեր և ռազմավարական նշանակության բարեկամ երկրների հետ ավելի լայնածավալ և վստահությամբ գործակցել: Սա է ժողովրդական հեղափոխության իմաստը և ուղենիշներից մեկը, որ լիահույս եմ՝ առաջիկայում կյանքի կկոչվի»։



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (09.07.18)
Դիտումներ: 1921