Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

«Սերժ Սարգսյանի տան պատերը ոսկու՞ց են» (տեսանյութ)
 

 


   

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը չգիտի, որ մեր պաշտոնյաները դղյակներ ունեն՝ չի տեսել։

40-ամյա երիտհանրապետականը երբեւէ մեր պաշտոնյաների համեստ ապրելակերպը չի համեմատի Ուկրաինայի նախկին նախագահի եւ գլխավոր դատախազի անհամեստ ապրելակերպի հետ։
Իսկ այն, որ սեփական տուն չունեցող Սերժ Սարգսյանը 190 հազար դոլար է վճարել ցողունային բջիջների փոխպատվաստման համար, Կարեն Ավագյանի կարծիքով, մեկնաբանման ենթակա չեն. «Շահարկումներն ինձ թվում է էն մարդկանց խնդիրներն են, որոնք չարակամ են»:

 
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը չգիտի, թե դղյակ ասելով ով ինչ է հասկանում. «Ես տեսել եմ պաշտոնյաների բավականին հարուստ բաներ, էս ինչ ա, բնակարաններ, սեփական տներ»:

Իսկ ինչու՞ Հայաստանի պես աղքատ երկրում հարուստ պաշտոնյաներ չպետք է լինեն: Տիկին Նաղդալյանը զարմանում է` ավելի լավ չէ՞, որ լրագրողները խոսեն աղքատությունից, եւ ավելի քիչ ոգեւորվեն Յանուկովիչի թիմակից պաշտոնյաների ոսկեզօծ դղյակների բացահայտումից. միգուցե ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում. «Ուկրաինայում էդ ձեր ասած մարդիկ, որոնց հիմա ստորացնում են, նրանց չեն հարցնում` օրենքո՞վ էր, օրենքով չէր»:

Մեր պաշտոնյաների եւ ուկրաինացի պաշտոնյաների ապրելակերպը հրաժարվում է համեմատել նաեւ մեկ այլ հանրապետական` Աշոտ Աղաբաբյանը: Ինքը երեբեւէ չի հյուրընկալվել Սերժ Սարգսյանի տանը, բայց հաստատ գիտի` տան պատերը ոսկուց չեն. «Եթե մարդը ունեւոր է, էդքան խելք չունի՞, որ իր պատերը ոսկուց չանի»: Յանուկովիչն այդքան խելք չուներ: Եվ ոչ միայն Յանուկովիչը. «Անխելքներն են նրան նախագահ ընտրել, այսինքն՝ մեկից պրծնելու համար մյուսին են ընտրում»: Ի դեպ, պարոն Աղաբաբյանն ասում է, որ լավ գիտի Սերժ Սարգսյանին` ինքը զինվորի հագուստից, մորուքից բռնած- եկած մարդ է, պատերազմի բովով է անցել, Յանուկովիչ չէ»:

Աղբյուրը:



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 12.07.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (12.07.18)
Դիտումներ: 4137

Загрузка...
Загрузка...