RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Սատանան մանրուքների մեջ է. Քոչարյանը պետք է բերման ենթարկվի Հայաստան
 


 


   1in.am

Ռոբերտ Քոչարյանը մինչև հուլիսի 25-ը ՀՀ հատուկ քննչական ծառայություն չի ներկայանա և չի հարցաքննվի: Բանն այն է, որ մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է ՀՔԾ Մարտի 1-ի գործով դեռ որպես վկա հարցաքննվելու:  ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ռոբերտ Քոչարյանի իրավական թիմի ղեկավար ներկայացած Սարգիս Գրիգորյանը ՀՔԾ-ին տեղեկացրել է, որ ծանուցումը պատշաճ կարգով ստացել են, բայց միաժամանակ նշել, որ Քոչարյանը գտնվում է Եվրոպայում և մինչեւ հուլիսի 25-ը չի կարող ներկայանալ: Թե ինչ քայլեր է ձեռնարկելու ՀՔԾ-ն այս իրավիճակում, դեռևս անորոշ է:

Այնպիսի տպավորություն է, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան չի վերադառնա և ՀՔԾ չի ներկայանա առհասարակ: Համենայն դեպս` ինքնակամ:

Իհարկե, կոնկրետ փաստեր, ապացույցներ չունենք, սակայն արժանահավատ է թվում այն վարկածը, որ Ռոբերտ Քոչարյանը երկրից հեռացել է` հենց Մարտի 1-ի գործում բեկումնային շրջադարձի մասին տեղեկանալուց հետո:

Հեղափոխությունն առայժմ հաղթել է քաղաքական իշխանության կամ պետական համակարգի բուրգի մակարդակում. քրեաօլիգարխիան դեռ շատ ամուր ներկայություն ունի հատկապես իրավապահ համակարգում, որի հետ սերտաճած է եղել մոտ երկու տասնամյակ:

Դատեք ինքներդ. պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվում ու պարզվում է` նա երկրում չէ: Երկրում չէ նաև Ռոբերտ Քոչարյանը, որը մեղադրյալի կարգավիճակ կստանա հենց առաջին հարցաքննությունից հետ: Սերժ Սարգսյանի տխրահռչակ եղբորորդու` Նարեկ Սարգսյանի կալանավորման վճիռը կայացվում է, այսպես ասած, պոստֆակտում, երբ նա այլևս երկրում չէ: Նույնիսկ հասցրել է թաքնվել Սերժ Սարգսյանի եղբայր Լևոնը, որը մոտ տաս օր է` կասկածյալի կարգավիճակ ունի և սկզբունքորեն պետք է գտնվեր իրավապահների ուշադրության կենտրոնում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (08.07.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 1547