RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Սաշիկ Սարգսյանը դարձյալ ազատության մեջ է. բռնոցիի առեղծվածը
 


 


   1in.am

«Առավոտ»-ին հայտնի է դարձել, որ գիշերն ազատ է արձակվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր(Սաշիկ) Սարգսյանը: Նրան երեկ երեկոյան տարել էին ԱԱԾ: Երեկ բերման էին ենթարկել նաև նրա որդուն՝ Հայկ Սարգսյանին, և այսօր արդեն պաշտոնապես հաղորդվել է, որ նա կասկածվում է սպանության փորձի մեջ. «Վերջինիս մասնակցությամբ կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, այդ թվում՝ առերես հարցաքննություն։ Հուլիսի 4-ին Հ. Սարգսյանին տրվել է դատավարական կարգավիճակ»: Հայկ Սարգսյանը ևս ազատության մեջ է՝ նրա խափանման միջոցն ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին։

Վերջին տաս օրվա մեջ Սաշիկ Սարգսյանի հետ կապված տեղի է ունենում երկրորդ, այսպես կոչված, աղմկոտ միջոցառումը: Նրան մեծ աղմուկով բերման են ենթարկում, ավելի ուշ ազատ են արձակում:

Առաջին անգամ գործողությունը կազմակերպել էր ոստիկանությունը, որի պետ Վալերի Օսիպյանը պարզաբանեց, թե Սաշիկ Սարգսյանի մոտ հայտնաբերված զենքը օրինական է եղել` թեև այդ դեպքում մի փոքր անհասկանալի է մնում, թե որն էր հանրային սպասումներ ծնելու նպատակը: Ի վերջո, ոստիկանությունը ենթադրյալ թիրախի հետևից պետք է գնա, երբ ճշտված են բոլոր հանգամանքները:

Երեկվա գործողությունը կազմակերպել էր արդեն ԱԱԾ-ն. մենք առայժմ տեղեկացված չենք, թե որն է եղել Սաշիկ Սարգսյանի տան խուզարկության, նրան բերման ենթարկելու, ապա ազատ արձակելու մոտիվը:

Հեռու ենք այն մտքից, թե մարդ ձերբակալելն ինքնանպատակ է, ավելին` կարծում ենք, որ իրավապահները նման քայլի պետք է գնան ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

Իշխանության նպատակը մարդկանց բանտեր լցնելը չէ, այլ պետության վնասը վերականգնելը, Սյունիք կատարած այցի ընթացքում քաղաքացիների հետ հանդիպմանն այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով իրավապահների գործողությունների մասին, որ ծավալվում են անցնող շաբաթներում: Նիկոլ Փաշինյանի այս գնահատականը խիստ ռացիոնալ ու համարժեք է:

Արդյո՞ք Սաշիկ Սարգսյանի հետ կապված մասնավորապես երեկվա գործողությունը տեղավորվում է վարչապետի ասածի տրամաբանության մեջ: Շատ հնարավոր է, սակայն, այս պարագայում առաջ են գալիս հարցադրումներ, որոնք ավելի շատ վերաբերում են իրավապահների վարքագծին, քան նրանց գործողությունների բովանդակությանը:

Ինչի՞ համար են այսպես կոչված մասկի-շոուները, երբ խնդիրը մարդուն ազատությունից զրկելը չէ:

Հիմա նման վարքագծի ռիսկերը տեսանելի չեն, որովհետև չափազանց բարձր է իշխանության վարկանիշը, սակայն հետագայում նման գործողությունները կարող են շահարկումների տեղիք տալ:

Օրինակ` ՀՀԿ-ում կարող են խոսել քաղաքական հետապնդումների մասին և որոշ փաստեր ներկայացնել միջազգային կառույցներին:

Սակայն շատ ավելի կարևոր է հասարակության ընկալումը: ԱԱԾ-ի կամ ոստիկանության ցանկացած աղմկոտ գործողություն հասարակական որոշակի սպասումներ է ծնում: Երբ Սաշիկ Սարգսյանը երկու անգամ բերման է ենթարկվում, ապա ազատ է արձակվում, հասարակության շրջանում որոշակի ասեկոսեներ արմատներ են ձգում:

Մարդկանց որոշակի խմբի թվում է, թե Սերժ Սարգսյանն ու նրա հարազատները անձեռնմխելի են, որովհետև որոշակի ստվերային պայմանավորվածություններ կան նոր իշխանությունների հետ:

Նման ասեկոսեների տարածումը կանխելու միակ բանալին իրավապահ մարմինների վարքագծի որոշակի վերանայումն է: Կոռուպցիայի և հանցագործությունների դեմ անզիջում պայքարը պետք է շարունակվի, սակայն պարտադիր չէ դա իրականացնել մեծ աղմուկով` PR-ի ընդգծված շեշտադրումներով:

Իրավապահների գործողությունների համաչափության և այն խախտելու սահմանը շատ թափանցիկ է. պետք է խուսափել գործողություններից, որոնք կարող են թեկուզև աննշան ստվեր նետել հակակոռուպցիոն և հակաօլիգարխիկ պայքարի վրա:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (06.07.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 613