Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Սաշիկ Սարգսյանին պատկանող գազալցակայանում ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել
 

 


   «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` Պետական եկամուտների կոմիտեն մեծամասշտաբ ստուգումներ է սկսել Սերժ Սարգսյանի եղբորը` Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանին պատկանող գազալցակայանում:

Նշենք, որ թեև Հրազդանում գտնվող գազալցակայանը պետական է, սակայն այն աշխատեցնում են Սաշիկն ու իր աներձագը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ` հարկային ստուգումների արդյունքում այստեղ աղաղակող չարաշահումներ են հայտնաբերվել՝ չկատարված և թաքցրած հարկերի տեսքով: Բացի թաքցրած հարկերից, գազալցակայանում բացահայտվել են այլ տարաբնույթ ապօրինություններ. գազալցակայանի աշխատակիցները տարիներ շարունակ տնօրինությանն են վերադարձրել քարտերին փոխանցված իրենց աշխատավարձերը:

Սաշիկն ու իր աներձագը ամեն ինչ արել են, որպեսզի հնարավորինս օգուտ քաղեն սեփական բիզնեսից: Նրանք անգամ տարածքում կատարվող ասֆալտապատումը իրականացրել են գազ լիցքավորող աշխատակիցներից հավաքած գումարներով:

Թե ինչ ընթացք կստանան Սաշիկ Սարգսյանին պատկանող բիզնեսներում ստուգումները, և պետբյուջե ինչքան գումար կվերականգնվի բացահայտված խախտումների արդյունքում` ցույց կտա ժամանակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 13.06.18 | Հեղինակ: «Ժամանակ»

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (13.06.18) | Հեղինակ: «Ժամանակ»
Դիտումներ: 2361

Загрузка...
Загрузка...