Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Սաշիկ Սարգսյանի մեծամիտ որդիները ծաղրել ու դավադրություն էին փորձում կազմակերպել նոր կառավարության և Նիկոլ Փաշինյանի դեմ
 

 


   Lurer.com

Ինչպես հայտնի է՝ ՀՀ նախկին նախագահ և վարչապետ Սերժ Սարգսյանի ընտանիքի հետ անմիջական կապ ունեցեղ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերության կողմից պետությանը պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմում էր մոտ 300 միլիոն դրամ:

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ ընկերության դեմ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում պետական բյուջե է վերականգնվել 800 միլիոն դրամ:

Նշենք, որ քրեական գործը հարուցվել է 2018 թվականի մայիսի 2-ին և հունիսի 18-ին ընկերության կողմից անվճարունակության հատկանիշներ կանխամտածված ստեղծելու և հարկն առանձնապես խոշոր չափերով չվճարելու նպատակով՝ օրենքով սահմանված հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու դեպքի առթիվ:

Նկատենք, որ նախաքննությամբ պարզվել է, որ ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին:

Հիմնադիրներն են՝ 20 տոկոս բաժնեմասով՝ Գոռ Առաքելյանը, որը 2011թ-ին իր բաժնեմասն օտարել է մորը` Լիլիթ Բագրատյանին, Գաբրիել Ղեմբերջյանը` 20 տոկոս բաժնեմասով, Նարեկ Սարգսյանը` 20 տոկոս բաժնեմասով և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը` 40 տոկոս բաժնեմասով:

Փաստորեն, ԱԱԾ վերջին շրջանի գործողությունները հասան ոչ միայն Սաշիկ Սարգսյանին, այլև որդիներին:

Նկատի ունենալով նախկին ոստիկանության աչքփակոցիները, վերջիններս սկսել են ակտիվանալ՝ ընդդիմադիր դիրք ընդունելով՝ մոռանում են, որ իրավիճակ է փոխվել:

Բանն այն է, որ մինչ ընտանիքին պատկանող ընկերություններում ստուգումներ անցկացնելը ԱԱԾ-ն բերման էր ենթարկել նախկին նախագահի եղբորը, սակայն պարզելով, որ նրա մոտ հայտնաբերված զենքն օրինական է, ազատ էին արձակել:

Սաշիկ Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը, ըստ երևույթին «նեղվելով» Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների գործողություններից, ֆեյսբուքյան իր էջում ոստիկաններին անվանել էր կլոուն.

«Դրուզյաներ ջան, եթե ձեր միջոցառմանը անհրաժեշտ լինի կլոուն՝ դիմեք քաղաքի գայի վարչություն. 6 էկիպաժ կլոուն կա: Անշահախնդիր կուրախացնեն ձեզ»,- գրել էր նա:

Իսկ ահա երեկ ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով եղբորը՝ Նարեկ Սարգսյանին, դրել էր «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջեմբերջյանի բնակարանում խուզարկություն կատարելու վերաբերյալ ԱԱԾ հերքումը:

«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերության և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի բաժնետեր Նարեկ Սարգսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում ոստիկանության հագուստով ու հրացաններով Միկի Մաուսների լուսանկար է հրապարակել:

Իսկ թե ինչ է նկատի ունեցել սրանով Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ հասկանլի է. վերջինս ծաղրում է ներկայիս իշխանություններին և նրա ուժային կառույցներին:

Լուսանկարները դիտեք ստորև՝






Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 07.07.18 | Հեղինակ: Lurer.com

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (07.07.18) | Հեղինակ: Lurer.com
Դիտումներ: 3805

Загрузка...
Загрузка...