Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Սաշիկ Սարգսյանի բնակարանից առգրավեցին զենքեր ու կտավ (Տեասնյութ)
 

 


   hraparak.am

Ժամեր առաջ ԱԱԾ-ն բերման ենթարկեց Սերժ Սարգասյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին, և նրա որդուն՝ Հայկ Սարգսյանին։ Մինչ այդ ԱԱԾ-ն Կենտրոնի քննչականի հետ միասին մոտ 9 ժամ խուզարկում էր Թումանյան 10 հասցեում գտնվող և Սաշիկ Սարգսյանին պատկանող առանձնատունը։ Մինչև նրան բերման ենթարկելը ԱԱԾ-ն որևէ տեղեկություն չէր տրամադրում, և միայն վերջին պահին հստակ դարձավ, որ Սաշիկ Սարգսյանը գտնվում է իր առանձնատանը։ Հայտնի չէ նաև, թե ինչ գործի շրջանակներում և ինչ կասկածանքով էր խուզարկվում նրա բնակարանը։

Սաշիկ Սարգսյանի առանձնատուն էր եկել նաև ԱԱԾ քննչական բաժնի պետ Միքայել Հայրապետյանը։ Լրագրողները նրան ուղեկցեցին մինչ իր մեքենան՝ փորձելով պարզել, թե տանտերը արդոք տվյլլ պահին իր տա՞նն է, և ի՞նչ կասկածանքով է ընթանում խուզարկությունը, սակայն նա այդպես էլ որևէ բան չխոսեց՝ միայն հորդորելով սպասել ԱԱԾ հաղորդագրությանը։

Ինչ վերաբերում է Սաշիկ Սարգսյանի մյուս որդուն՝ Նարեկ Սարգսյանին, ապա նա այդպես էլ չերևաց, միայն կարողացանք ֆիքսել նրա անունը Սաշիկ Սարգսյանի առանձնատան ոսկեզօծ վերելակի պատին։

ԱԱԾ աշխատակիցները մի քանի անգամ խուզարկեցին Սաշիկ Սարգսյանի ավտոտնակը։ Պարբերաբար տանում-բերում էին նրա որդուն՝ Հայկ Սարգսյանին։ Վերջինս այն հարցին, թե ինչի մեջ են իրեն կասկածում և ի՞նչ կար ճամպրուկում, որը խուզարկում էր ԱԱԾ-ն, պատասխանեց․

«Ի՞նչ իմանանք, մինչև հաստատ չիմանանք։ Իմ շորերն ա՝ իմ տրուսիկ-մայկեն ա»։

Շարունակությունը՝ այստեղ.



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 04.07.18 | Հեղինակ: hraparak.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (04.07.18) | Հեղինակ: hraparak.am
Դիտումներ: 8449

Загрузка...