Загрузка...
Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից


Սամվել Ալեքսանյանի միլիոնները հողատարածքներն ու տարեցտարի աճող ավտոպարկը. Hetq.am
 
 
Загрузка...


Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այս ընտրություններին ևս առաջադրվել էր: Հայաստանի հանրապետական կուսակցության համապետական ցուցակի 91-րդն էր, իսկ տարածքային ցուցակում՝ Մալաթիա-Սեբաստիա ընտրատեղամասում:


Սամվել Ալեքսանյանը ներկայացրել է իր ունեցվածքի հայտարարագիրը Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այդպիսով, Սամվել Ալեքսանյանը հայտարարագրել  8 հողամաս, որից մեկը՝ վարձակալություն, եւ 4 շինություն:

Սամվել Ալեքսանյանը շինություն և հողատարածքներ ունի Ծաղկաձորում: Մասնավորապես՝ «Ծաղկաձոր Մարիոտ» հյուրանոցի և Կեչառիս վանական համալիրի մոտակայքում:

Սամվել Ալեքսանյանը հայտարարագրել է շարժական 6 գույք՝ հիմնականում թանկարժեք ավտոմեքենաներ:

 
Սամվել Ալեքսանյանի ավտոպարկը

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Սամվել Ալեքսանյանի դրամական միջոցները կազմել են 340 մլն 500 հազար դրամ և 8 մլն 100 հազար դոլար:

2016-2017 հարկային տարում Սամվել Ալեքսանյանը 6,5 մլն դրամ աշխատավարձ է ստացել Ազգային ժողովից: «Կարմիր առագաստներ» և «ԱՎՍ» ՍՊԸ-ներում էլ բաժնեմաս ունի, որտեղից շաբաբաժինը կազմել է 4,4 և 5,8 մլն դրամ:

Եվս երեք ընկերություններից՝ «Ալեքս գրիգ», «Ա և Գ», «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ներից վարձավճար է ստացել համապատասխանաբար 1,1 մլն, 1,2մլն և 1,6 մլն դրամի չափով:


Մարտ, 2017

Ամբողջական ֆոտոշարքը՝ սկզբնաղբյուր կայքում.
 




Տարածել...


Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    На русском,  In English,  En français,   En español,   Türkçe   ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ


Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (29.04.17) | Հեղինակ: Hetq.am W
Դիտումներ: 1942 | Տեգեր: տարեցտարի, Ու, Ալեքսանյանի, Սամվել, միլիոնները, Hetq.am, հողատարածքներն, աճող, Լրահոսից, ավտոպարկը.

Загрузка...
Загрузка...
Загрузка...