Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

ՌՈՒՍ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ. Ահա թե ինչու Ադրբեջանը հարձակվեց հենց ապրիլի 1-ին
 

 


   


 
REGNUM գործակալությունը «Ինչո՞ւ Ադրբեջանը համարձակվեց բլից-կրիգի գնալ Ղարաբաղում» վերնագրով հոդվածում փորձել է պարզել, թե Ադրբեջանն ինչու հենց ապրիլի 1-ին «ռազմական ավանտյուրա» սկսեց Ղարաբաղի դեմ: Ըստ ռուս փորձագետների, պատճառը շատ պարզ է` երբ ռուսները հայերի հետ համաձայնության եկան վարկով Հայաստանին «Սմերչ» և «Սոլենցեպյոկ» զենքեր տրամադրելու շուրջ, Բաքուն խիստ անհանգստացավ: Անշուշտ, Թուրքիայի հորդորով որոշվեց հարձակվել Ղարաբաղի վրա, քանի դեռ հիշյալ զինատեսակները Հայաստան չէին բերվել:

Մինչ ապրիլի 1-ն Ադրբեջանը Ռուսաստանից արդեն գնել էր 100 հատ Т-90С, 100 հատ ГМП-3, 36 հատ САУ, 18 հատ «Սմերչ», 18 հատ ТОС-1А «Սոլնցեպյոկ», 10 հատ մարտական հակատանկային ինքնաշարժ կոմպլեքս` «Խրիզանթեմա-С», 300 հատ ПЗРК Игла-С` 1500 հրթիռով, 60 հատ «Ми-17» տեսակի տրանսպորտային ուղղաթիռ, 24 հատ «Ми-35м» հարվածային ուղղաթիռ: Ահա այսքան զենքի առկայության պայմաններում Բաքուն որոշեց հարձակվել Ղարաբաղի վրա:

Ըստ ռուս փորձագետների, հայերն էլ բավականին շատ հզոր զենքեր ունեն: Օրինակ` երկու կողմերն էլ ունեն ”Точка-У” օպերատիվ-տակտիկական կոմպլեքսներ, բայց հայերի մոտ այն անհամեմատ մեծ քանակի է:

Միով բանիվ, ռուս փորձագետների եզրակացությամբ, Բաքվի բլից-կրիգ ծրագիրը տապալվեց հայերի պրոֆեսիոնալ պաշտպանության շնորհիվ:

Աղբյուրը` Armversion.am



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 08.06.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (08.06.18)
Դիտումներ: 5243

Загрузка...
Загрузка...