RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Ռոբերտ Քոչարյանն առաջին ցուցմունքը տվեց
 


 


   1in.am

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Մարտի 1-ի իրադարձությունների մասին և խոսել Երկրապահի, գեներալ Մանվելի ու պաշտպանության նախարարի մասին: Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը ստացվել է հակասական: Ըստ էության, դրա բովանդակային և տողատակային շերտերը հաշվի առնելով՝ հնարավոր է ասել, որ հարցազրույցը, ըստ էության, նաև ցուցմունք է, առաջին ցուցմունքը, իհարկե՝ ոչ ֆորմալ, որպես Մարտի 1-ի գործով վկա: Համենայնդեպս, նրան հրավիրել են հարցաքննության, սակայն գրասենյակի ղեկավարը հայտնել է, որ Երևանում Քոչարյանը կլինի ոչ շուտ, քան հուլիսի 25-ը: Սակայն նա ասել է, որ Քոչարյանը պատրաստ է ցուցմունք տալու: Իսկ նրա առաջին, հեռակա, ոչ ֆորմալ, ըստ էության, ցուցմունքը ստացվում է բավականին հակասական:

Նա մի կողմից փորձում է մնալ «միակ տղամարդու» դերի մեջ և ցույց տալ, որ վերջնագրով կարգի է հրավիրել թե՛ Երկրապահին, թե՛ գեներալ Մանվելին, թե՛ զինվորականության ու իրավապահ համակարգի մեջ հնարավոր պառակտիչներին, մյուս կողմից՝ այսպես ասած, հրաժարվում է պաշտպանության նախարարության գաղտնի 0038 հրամանագրից՝ ասելով, որ նախարար Միքայել Հարությունյանը այդ հրամանագրի ստորագրումը արել է ինքնուրույն, և դրա համար ամենևին պարտադիր չէր նախագահի համաձայնությունը: Այսինքն՝ հարցերը, իր իսկ խոսքով, առանց ավելորդ քննարկումների լուծած Քոչարյանը Միքայել Հարությունյանի հարցում լվանում է ձեռքերը:

Եվ ավելին՝ նա այդ պատասխանատվությունն անուղղակիորեն դնում է Սերժ Սարգսյանի վրա՝ ասելով, որ պաշտպանության և անվտանգության հարցերով որոշումները, ըստ այդ ժամանակի Սահմանադրության, գործադիր իշխանության տիրույթում էին: Իսկ բանն այն է, որ 2005 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո գործադիր իշխանության ղեկավար համարվում էր վարչապետը: Իսկ վարչապետն այդ ընթացքում Սերժ Սարգսյանն էր՝ պաշտոնապես նորընտիր նախագահը, որը սակայն դեռ չէր ստանձնել նախագահի պաշտոնը:

Այսինքն՝ ակնառու է, որ Ռոբերտ Քոչարյանը Միքայել Հարությունյանի քայլերի համար պատասխանատվությունը թողնում է Սերժ Սարգսյանի վրա: Ասել կուզի՝ բոլորին կարգի հրավիրելու պատասխանատվությունը նա վերցնում է իր վրա, իսկ ահա արդեն կոնկրետ գործով մեղադրանքի մասով, որ օրեր առաջ ներկայացվել է Հարությունյանին, պատասխանատվությունը նա ակնարկով ուղղում է Սերժ Սարգսյանի կողմ: Միքայել Հարությունյանը, ինչպես հայտնի է, Հայաստանում չէ, ԱԱԾ պետը հայտարարել էր, որ նա Հայաստանից դուրս է եկել նախքան մեղադրանքը: Ինչո՞ւ են թույլ տվել, կարո՞ղ էին ունենալ, այսպես ասած, օպերատիվ տեղեկություն և կանխել, կամ մեղադրանքը ներկայացնել ավելի շուտ, սրանք հարցեր են, որոնք երևի թե պարզ պատասխան չունեն:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (10.07.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 990