Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Ռոբերտ Քոչարյանի վերջին ճիգերը. նա հայտնվելու է մեղադրյալի աթոռին
 

 


   1in.am

«Yerevan.today»-ին տված հարցազրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ջղաձիգ արձագանքել է 1in.am-ում տեղ գտած հրապարակմանը, որտեղ անդրադարձ էր կատարվել Մարտի 1-ի իրադարձություններին, ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի հարցաքննությանը: Հետաքրքիրն այն է, որ եթե մեր հրապարակման մեջ կային էական բացթողումներ, ապա դրանց մասին առաջինը պետք է հրապարակային պարզաբանում ներկայացներ և խոսեր հենց Գրիգոր Գրիգորյանը և ոչ թե` Քոչարյանի գրասենյակի ղեկավարը:

Վիկտոր Սողոմոնյանի արձագանքի ոճը հիմքեր է տալիս ենթադրելու, որ Քոչարյանն ու նրա շրջապատը, այնուամենայնիվ, լուրջ մտահոգություններ ունեն, որ առաջիկայում Մարտի 1-ի գործում սպասվում են լուրջ շրջադարձեր, էական բացահայտումներ և, այսպես ասած, փորձում են ճնշում բանեցնել հնարավոր դերակատարների, այդ թվում` Գրիգոր Գրիգորյանի վրա: Եթե Գրիգոր Գրիգորյանի հարցաքննության կամ նրա մոտ առկա ձայնագրությունների փաստերը չեն համապատասխանում իրականությանը, ապա Գրիգորյանը պետք է հանրությանը պարզաբանումներ տալու նպատակով կապ հաստատեր ոչ թե Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի, այլ լուրը հրապարակայնացրած լրատվամիջոցի հետ:

«Պարզից էլ պարզ է, որ այդ նույնական լրատվամիջոցների կողմից փորձ է արվում նախագահ Քոչարյանին արհեստականորեն ներքաշել, այսպես ասենք, ամեն ինչի համար մեղավորների շրջանակի մեջ: Բնականաբար, մենք դիմելու ենք դատարան և պահանջելու ենք այդ լրատվամիջոցներից հերթական անգամ ներողություն խնդրել նախագահ Քոչարյանից` իրեն զրպարտելու փորձի համար»,- սպառնացել է Սողոմոնյանը: Երկրորդ նախագահն ու նրա շրջապատն ակնհայտորեն կորցրել են քաղաքական ադեկվատությունը, իրականության զգացումը: Հայաստանն ապրում է միանգամայն նոր իրականության մեջ և հնարավոր չէ ռեպրեսիվ մեթոդներով փակել լրատվամիջոցների բերանը:

Առավել ևս` անկարելի է կարծել, որ հասարակությունն ինչ-որ մեկի հոխորտանքի հետևանքով փոխելու է տարիներով ձևավորված իր կարծիքը Մարտի 1-ի, նաև Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունների հետ կապված: Ժամանակն ու դատարանները չեն բավականացնի, քանի որ Հայաստանի հասարակության ճնշող մեծամասնությունը համոզված է` Հոկտեմբերի 27-ն ու Մարտի 1-ը կազմակերպել է Ռոբերտ Քոչարյանը: Դատարաններով հնարավոր չէ լռեցնել հազարավոր մարդկանց, որոնց դիրքորոշումը տարիների ընթացքում ազատվել է էմոցիոնալ բաղադրիչից, սակայն ավելի է ամրապնդվել կոնկրետ փաստերի, քաղաքական և իրավիճակային անալիզի հետևանքով:

Մանրամասն...



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 09.06.18 | Հեղինակ: 1in.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (09.06.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 1153

Загрузка...
Загрузка...