Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Ռազմական ինստիտուտի «հարց լուծողները» Հայկազին ծեծել էին, երակները կտրել, խեղդել ու կախել էին
 

 


   1in.am

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը:

Հիշեցնենք՝ կուրսանտներ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին ու Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ 2015 թվականի հունվարի 29-ի գիշերը՝ ժամը 2-ից 3-ի սահմաններում, գումարտակի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին: Սպանությունից հետո տուժողի մարմինը կախվել է մարզահրապարակի պտտաձողից՝ ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար…

Արգելանքի տակ չգտնվող հինգերորդ ամբաստանյալը՝ Վարազդատ Սաֆարյանը, ով սպանության դրվագով չի մեղադրվում, մեղադրվում է Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի կանոնները խախտելու, տարբեր դրվագներով կուրսանտներ Տիգրան Մանասերյանին ու Արտուշ Սիմոնյանին ծեծի ենթարկելու համար:

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվող չորս ամբաստանյալներից երկուսը՝ Վաչե Սահակյանն ու Մովսես Ազարյանը մեղադրվում են նաև տուժող Հարություն Ալեքսանյանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրան ծեծելու համար:

Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Դատարանը շարունակեց վկաների հարցաքննությունը:

Դատարան էին ներկայացել երկու վկա կուրսանտներ, բայց աշխատանքային օրվա ընթացքում դատարանը հասցրեց հարցաքննել մեկին՝ Արմեն Վ.-ին:

Վկան 2015 թվականի հունվարի 28-ին վերակարգի մեջ է եղել՝ շտաբում ծառայել է որպես սուրհանդակ: Նա մյուս կուրսանտների հետ ներկա չի եղել տոնական համերգին, ինչպես նաև՝ զորանոցում կատարված իրադարձություններին՝ դեպքի հետ քիչ թե շատ առնչություն ունեցող: Դրանց մասին հիմնականում լսել է ընդհանուր խոսակցություններից:

Արմեն Վ.-ն դատարանում ասաց, թե հունվարի 28-ին շտաբից զորանոց է վերադարձել ժամը 23-ի սահմաններում, երբ արդեն եղել էր «Դադար» հրամանը: Իրենց ննջարանում ամբաստանյալների քառյակից քնում էին Մովսես Ազարյանն ու Նորայր Սահակյանը: Երբ ինքը մտել է ննջարան ու պառկել է, իր կարծիքով՝ բոլորն արդեն պառկած էին: Առավոտյան ինքն արթնացել, լվացվել ու տեսել է, որ զորանոցում եռուզեռ է, «աժիոտաժ»՝ բոլորը Հայկազին էին փնտրում՝ ասելով, թե նրա «մատրասը» արյան մեջ կորած է: Հետո Հայկազին գտել են պտտաձողից կախված, ինքը նրա մարմինը տեսել է հեռվից:

Ժամը 7-ին ինքն արդեն շտաբում էր՝ ծառայության, մյուսների հետ շարք չի կանգնել, ինչ խոսակցություններ են եղել շարքում՝ միայն լսել է ուրիշներից:

Ընդհանուր խոսակցություններից լսել է երկու վարկած՝ որ Հայկազը «փրթել է երակները, հետո գնացել ու կախվել է», մյուսը՝ որ Հայկազին սկզբում ծեծել են պահետանոցում հետո՝ ննջարանում, որտեղ նրա երակները կտրել ու խեղդել են, հետո տարել ու կախել են պտտաձողից:

Վկային առաջարկեցին բնութագրել սպանության համար մեղադրվող ամբաստանյալներին: Արմեն Վ.-ն ասաց, թե Գնելը նորմալ տղա է, շփվող, մի անգամ իրեն օգնել է ուսումնական գծով:

Նորիկի հետ նորմալ հարաբերություններ է ունեցել, պատահել է՝ նրա հետ ֆիզպատրաստության պարապմունքների է մասնակցել:

Մովսեսի ու Վաչեի հետ ծառայողական հարաբերություններ են եղել…

Վկան նշեց, որ իրեն հեռու է պահել տարբեր միջադեպերից, չի խառնվել, եթե ինչ-որ բան էլ տեղի է ունեցել:

Արմեն Վ.-ն հայտնեց, որ դեպքի օրը իր հեռախոսը տվել է Մովսեսին՝ վերջինիս խնդրանքով: Նա հեռախոսը իրեն չի վերադարձրել՝ երևի մոռացել է, ինքը հեռախոսը վերցրել է նրա մահճակալի վրայից: Երբ վերցրել է, տեսել է, որ իր քարտի զանգերը ջնջված են…

Վկան նշեց, որ Գնել Թևոսյանը ազատ արձակում էր դուրս գալիս հիմնականում շաբաթ-կիրակի օրերին…

Արմեն Վ.-ն տուժողին՝ Հայկազ Բարսեղյանին, բնութագրեց այսպես. «Առույգ տղա էր, ձեռքից ամեն բան գալիս էր, միշտ կատակասեր էր, ես նրան նեղված կամ ընկճված չեմ տեսել…»:

Վկան վերհիշեց, որ հունվարի 29-ի առավոտյան, երբ ննջարանում էին ու իմացան Հայկազի սպանության մասին, Մովսես Ազարյանը «զարմացավ՝ նա զարմացած դեմքով մեզ էր նայում՝ իրա դեմքն ա տպավորվել իմ մեջ»:

Նախագահողը վկային հարցրեց. «Մենակ Մովսե՞սն էր զարմացած… Մնացածի համար սովորակա՞ն էր… Դուք է՞լ էիք զարմացել»:

Վկան ասաց, թե այդ առավոտ խառը իրավիճակ էր, աժիոտաժ. «Ես չէի զարմացել, ես վախեցել էի…»:

Վկան վերհիշեց, որ այդ առավոտ, երբ ինքը զարթնեց, իր տպավորությամբ՝ Մովսեսը արդեն դուրս էր եկել ննջարանից ու ներս էր մտել: Ինքը Մովսեսի զարթնելը չի տեսել…

Դատաքննական ու նախաքննական ցուցմունքների միջև էական հակասություններ լինելու պատճառով հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը, որտեղ նա բոլորովին այլ կերպ էր բնութագրել սպանության համար մեղադրվող քառյակին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 10.07.18 | Հեղինակ: 1in.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (10.07.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 1143

Загрузка...
Загрузка...