RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Քոչարյանը տպավորիչ ելույթ ունեցավ․ պաշտպանը կարծում է, որ Վերաքննիչ դատարանը բավարարելու է բողոքը
 


 


   1in.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը դրական ակնկալիքներ ունի  Վերաքննիչ դատարանի օգոստոսի 13-ին կայացնելիք որոշումից: Լրագրողների հետ զրույցում Օրբելյանը նշեց, որ քննությունը հարթ է ընթացել` և՛ պաշտպանական կողմը, և՛ վարույթ իրականացնող մարմինը  կարողացել են  ներկայացնել իրենց դիրքորոշումը:

«Ռոբերտ Քոչարյանը այսօր ևս ելույթ ունեցավ: Բավականին  տպավորիչ ելույթ էր:  Ռեպլիկներին ի պատասխան ներկայացրեց իր դիրքորոշումը»,- ասաց Օրբելյանը:

Պաշտպանը կարծում է, որ Վերաքննիչ դատարանը բավարարելու է իրենց բողոքը և վերացնելու է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանավորումը, հակառակ դեպքում, իրենք պատրաստ են բողոքարկելու ավելի բարձր ատյանում, ինչպես նաև դիտարկվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորությունը:

«Քննիչը պետք է ապացուցի, որ կան հիմքեր, որոնք հավաստում են, որ պարոն Քոչարյանը չի ցուցաբերի պատշաճ վարքագիծ: Մեր գնահատմամբ՝ այդ փաստաթղթերից որևէ մեկը չի ապացուցում դա, և ենթադրել, որ նա եղել է նախագահ և ունի ազդեցություն գործի քննության վրա, բավարար չի , որպեսզի անձի ոչ պատշաճ վարքագիծը ենթադրվի»,- նշեց Օրբելյանը:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (10.08.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 167