Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Պոպոքնոցի կիսակառույցում Նատաշայից տանգո պարելու մերժում ստանալով «գժվել» ու դանակով խփել է նրա փորին
 

 


   1in.am

47-ամյա Բենիամինը, ում խնամքին, ըստ դատական ակտի, 4 անձ կա, իր հայտարարության համաձայն՝ աշխատում է Օշականի եկեղեցում՝ որպես այգեպան և որոշակի առողջական խնդիրներ ունի՝ ալկոհոլի կենցաղային չարաշահումով ավելի ընդգծված:

Բենյամինին մեղադրանք էր առաջադրված տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու, նրա առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի դեկտեմբերի 2-ին, ժամը 22-ի սահմաններում Բենիամին Ս.-ն Օշական գյուղի կիսակառույց տներից մեկում խնջույքի ժամանակ ծանոթուհուն՝ Նատաշային (անունը փոխված է) առաջարկել է տանգո պարել, մերժում է ստացել և իր մոտ եղած աղանդերային «Fwuxwell» տեսակի դանակով դիտավորությամբ հարվածել է Նատաշայի որովայնի շրջանին՝ նրա առողջությանը պատճառել է թեթև վնաս՝ ծակած-կտրած վերքի ձևով:

Բենիամին Ս.-ն դատարանում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, հրաժարվել է ցուցմունք տալուց:

Նախաքննական ցուցմունքում Բենյամինը հայտնել է, թե դեպքի օրվա դրությամբ 6-7 տարի ճանաչում էր Նատաշային, ում հետ ծանոթացել էր իր ընկերուհու միջոցով, հաստատվել էին նորմալ հարաբերություններ:

2016 թվականի դեկտեմբերի 2-ի առավոտյան ինքը գնացել է Աշտարակ, իր երեխային տարել է դպրոց ու այցելել է Նատաշային: Իրեն սուրճ են հյուրասիրել:

Որոշ ժամանակ մնալուց հետո գնացել է, բայց պայմանավորվել է, որ երեկոյան էլ կայցելի, միասին կգնան Օշական՝ ուտել-խմելու:

Ժամը 19-ի սահմաններում ինքը նորից այցելել է Նատաշային ու վերջինիս ընկերուհուն էլ վերցնելով՝ տաքսիով գնացել են Օշական գյուղի Պոպոքնոց թաղամասի մի կիսակառույց տուն, որի շինարարությունում բանվորություն էին անում իր ընկերները:

Ընկերներից մեկը Նատաշայի հետ գնացել է խանութ՝ առևտուր անելու: Սեղան են գցել, կերել-խմել են: Ընկերը երաժշտական կենտրոն է բերել, միացրել, սկսել են պարել:

Ինքը խմած էր, Նատաշային առաջարկել է տանգո պարել: Նատաշան չի ցանկացել: Ինքը նրա մերժումից «գժվել է», սեղանի վրայից վերցրել է գազարագույն պոչով դանակն ու մեկ անգամ հարվածել է Նատաշայի փորին:

Ինքը դա գիտակցաբար չի արել, ուղղակի «ներվայնացել է» նրա մերժումից: Հարվածից հետո դանակը թաքցրել է այդ տան լվացարանի մոտ, հետագայում ներկայացրել է ոստիկանություն:

Նախկինում ասել է, թե դեպքը կատարվել է Նատաշայի տանը, բայց սխալ է ասել, մտածել է՝ մյուսների անունները չհոլովի, բայց իրականում դեպքը Օշականում է եղել:

Բենիամինը նշել է, թե հարվածելուց հետո փախել է, տղաները վռնդել են իրեն, բայց այնուհետև մի պահի եկել է տեսնելու՝ ոնց է իրավիճակը, քանի որ հասկացել է՝ ինչ է արել: Ինքը առաջին հարվածից հետո չի սպառնացել, թե էլի է հարվածելու Նատաշային: Զղջացել է կատարվածի համար, քաղաքացիական հայցի դեմ չի առարկել, բայց նշել է, թե կարող է մաս-մաս վճարել:

Տուժող Նատաշան հայտնել է, թե Բենյամինի հետ ծանոթացել է ընկերուհու միջոցով, պարզապես իր ծանոթն է եղել, ինքը ճանաչել է նրա ընտանիքին:

Դեպքի օրվա առավոտյան Բենյամինը զանգել է իրեն, ասել, թե երեխային դպրոց է բերել, պիտի սպասի, որ տուն տանի, բայց դրսում ցուրտ է: Նա խնդրել է, որ գա իր տուն տաքանալու: Ինքը համաձայնել է:

Բենիամինն իր տանը մնացել է մոտ մեկ ժամ: Նա ասել է, թե երեկոյան գալու է իր հետևից, որ գնան Օշականում ուտել-խմելու: Ինքն ասել է՝ մի գա, պատճառաբանել է, թե Օշական չի գնալու, ցանկություն չունի գնալու:

Դրանից հետո Բենյամինը մի քանի անգամ զանգել է իրեն, ինքը չի պատասխանել: Հետո նա զանգել է անծանոթ համարից ու պնդել է, որ արդեն իր տան մոտ է՝ եկել է Օշական տանելու:

Մանրամասն...



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 08.06.18 | Հեղինակ: 1in.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (08.06.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 656

Загрузка...
Загрузка...