Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Պատգամավորից փորձել են շորթմամբ 100 հազար դոլար ստանալ. գործը դատարանում է
 

 


   

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանից 2015թ.-ին շորթմամբ գումար ստանալու փորձի գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Տիգրան Առաքելյանը պատգամավոր Հովհաննես Սահակյանից շորթմամբ առանձնապես խոշոր չափերով գումար ստանալու նպատակով Հայկ Սարգսյանի եւ քննությամբ չպարզված այն անձանց հետ նախնական համաձայնությամբ 2015թ. հունիս-հուլիսին համացանցային կապի միջոցների օգտագործմամբ, առանց Հովհաննես Սահակյանի համաձայնության, ապօրինաբար հավաքել եւ պահել են վերջինիս վերաբերյալ` անձնական գաղտնիք համարվող արատավորող տեղեկություներ: Այնուհետեւ այդ տեղեկությունները հրապարակելու սպառնալիքով Հովհաննես Սահակյանից պահանջել են իրենց տալ 100 հազար դոլար, որի չափը, հետագայում սակարկվել է, սակայն Հովհաննես Սահակյանը պահանջված գումարը չի տվել:

Տիգրան Առաքելյանին եւ Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի մասով, այն է՝ շորթում խոշոր չափերով, եւ 144-րդ հոդվածով՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը:

Առաքելյանն ու Սարգսյանը ստորագրությամբ ազատ են արձակվել:

Գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 10.07.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (10.07.18)
Դիտումներ: 311

Загрузка...
Загрузка...