Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Փաշինյանը որոշել է զինաթափել և ոչնչացնել Ծառուկյանին. 1in.am
 

 


   1in.am

Հայաստանի նոր կառավարության առաջին օրենսդրական նախաձեռնություններից մեկը, որը երեկ դրվել է շրջանառության մեջ, վերաբերում է բարեգործությանը: Հայաստանի կառավարությունը ցանկանում է փոփոխություններ կատարել Բարեգործության մասին օրենքում: Թե ինչու է կառավարությունը որոշել առաջիններից մեկը անդրադառնալ հենց բարեգործությանը և բարեգործական գործունեության կանոնակարգմանը, կարծում ենք՝ կարիք չկա երկար բացատրելու: Երբ Հայաստանում խոսք է գնում բարեգործության և բարեգործի մասին, բոլորը միանգամից մտաբերում են Գագիկ Ծառուկյանին, որովհետև նա ամենաշատ գովազդված բարեգործն է:

Փաշինյանի ղեկավարած կառավարությունը ցանկանում է հնարավորինս խստացնել բարեգործության նկատմամբ պետական վերահսկողությունը: Բարեգործության մասին օրենքով նախատեսված է ստեղծել բարեգործական գործունեությունը համակարգող պետական լիազոր մարմին: Կառավարությունը իր ներկայացրած փոփոխություններով ցանկանում է էականորեն ընդլայնել այդ պետական լիազոր մարմնի լիազորությունների շրջանակը:

Այսպես՝ լիազոր մարմինը իրավունք է ստանում ծրագիրը որակել բարեգործական և գրանցել այն: Սա նշանակում է, որ եթե որևէ անձ կամ կազմակերպություն ցանկանում է բարեգործական ծրագիր իրականացնել, ապա պետք է դիմի պետական լիազոր մարմնին և միայն այդ մարմնի կողմից գրանցվելու ու ծրագրի բարեգործական լինելը հաստատվելու դեպքում կարող է իրականացնել այն: Լիազոր մարմինը կարող է չեղյալ ճանաչել ծրագրի բարեգործական որակումը: Սա էլ նշանակում է,  որ ինչ-որ պահից լիազոր մարմինը կարող է չեղարկել բարեգործական ծրագրի որակումը, և այդ դեպքում ծրագիրը հայտնվում է այլ իրավական տիրույթում:

Օրենքի նախագծով առաջարկվում է, որ վարչապետի որոշմամբ ստեղծվի բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով: Հանձնաժողովի կազմը և կանոնադրությունը հաստատվում է վարչապետի որոշմամբ: Սա էլ նշանակում է, որ վարչապետ Փաշինյանը նպատակ ունի իր անձնական վերահսկողության տակ վերցնել բոլոր բարեգործական ծրագրերը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 12.06.18 | Հեղինակ: 1in.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (12.06.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 2783

Загрузка...
Загрузка...