Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Ում դեմ է հաղորդում ներկայացրել Ալիկ Սարգսյանը
 

 


   hraparak.am

Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ՀՀ հատուկ քննչական ծառայություն հաղորդում է ներկայացրել եւ հայտնել, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը տևական ժամանակ է՝ իր մասին արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով խոշոր չափերի գումար է պահանջում իրենից: Մեր աղբյուրներն ասում են, որ ՀՔԾ ներկայացված հաղորդումը հնարավոր է լինի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասին:

Բանն այն է, որ Աբրահամյանը եւ Սարգսյանը տարիներ ի վեր հակասություններ են ունեցել, որոնք եկել են թե բիզնեսում իրար մրցակից լինելուց, թե մարզում քաղաքական առումով մրցակցությունից, իսկ հակասությունները սրվել են հատկապես ընտրական շրջանում: Մենք ավելի վաղ գրել էինք, որ վարչապետ եղած ժամանակ Աբրահամյանը պարբերաբար կտրուկ էր արտահայտվում Ալիկ Սարգսյանի մասին՝ պահանջում մարզային մասշտաբով անցկացվելիք միջոցառումների ժամանակ հրավիրողներն ընտրություն կատարեն իրենց մեջ՝ կամ իրեն հրավիրեն, կամ Ալիկ Սարգսյանին:

Ասում են,թե նախկին ոստիկանապետի նկատմամբ նման թշնամական վերաբերմունքի պատճառն այն է, որ Աբրահամյանը համարում է, որ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնելու շրջանում Սարգսյանն աշխատել է իր դեմ, և ինքը որոշել է դա անհետևանք չթողնել: Ի դեպ, մի անգամ, երբ մեր լրագրողը հարցրել էր Ալիկ Սարգսյանին, թե Հովիկ Աբրահամյանի հետ ո՞նց եք, նա պատասխանել էր՝։ «Ոչ մի ձև»: Էլ ձիու վրա չէ, դրա՞ համար: «Չէ, ձիու վրա եղած ժամանակ էլ չէինք հանդիպում. ո՛չ խոսելու ինչ-որ բան ունենք իրար հետ, ո՛չ էլ ուրիշ բան»: ՀՀԿ կառույցն եք, ի վերջո, մարզում ղեկավարում։ «Դե, ես իմ գործին եմ, իսկ մնացածի նկատմամբ շատ իներտ եմ և չեմ ուզում որևիցե ակտիվություն ցուցաբերեմ»,- ասել էր նախկին ոստիկանապետը:



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 04.07.18 | Հեղինակ: hraparak.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (04.07.18) | Հեղինակ: hraparak.am
Դիտումներ: 2063

Загрузка...
Загрузка...