RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Ովքեր են ձերբակալված ԱԻՆ աշխատողներից, և ինչ չափի յուրացում է եղել նախարարությունից
 


 


   1in.am

Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցած բացահայտումները կարող են հերթական սկանդալի պատճառ դառնալ։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն չարաշահումներ է հայտնաբերել նաև արտակարգ իրավիճակների նախարարությունում։ Կա հարուցված քրեական գործ, որով կան ձերբակալված նախկին պաշտոնատար անձինք, որոնց անունները գաղտնի են պահվում։

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ձերբակալվածների թվում է ԱԻՆ նախկին փոխնախարար Համլետ Աբրահամյանը, ով հայտնի է նաև «տառական» մականունով։ «Տառականը» ԱԻՆ-ում էր հայտնվել դեռևս ԱԻ նախկին նախարար Արմեն Երիցյանի ժամանակ։ Երիցյանը Աբրահամյանին իր հետ ԱԻՆ էր տարել Ոստիկանության 6-րդ վարչությունից։
Մեզ հասած տեղեկություններով՝ ձերբակալված հաջորդ պաշտոնյան ԱԻՆ աշխատակազմի նախկին ղեկավար Գագիկ Հայրապետյանն է։ Նա այդ պաշտոնում էր 2016 թվականի հոկտեմբերից և ազատվեց այս տարվա մայիսի 17-ին կառավարության որոշմամբ։

Նույն տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվել է նաև ԱԻՆ ֆինանսական վարչության նախկին աշխատակցուհի։

Նշենք, որ օրերս արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը անդրադառնալով նախարարության չարաշահումներին՝ ասել էր, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ԱԱԾ-ն ևս ուսումնասիրություններ է կատարում, և արդեն կան երկու դեպքեր, որոնք գտնվում են այդ կառույցի ուշադրության կենտրոնում՝ չմանրամասնելով, թե որ երկու դեպքերն են։

Մինչդեռ, մեզ հասած տեղեկություններով, դեպքերից մեկը վերաբերում է ԱԻՆ-ից իրականացված յուրացումներին՝ համազգեստ, հրդեհը հանգցնելու համար նախատեսված փրփուրի վաճառք մեքենաների լվացման կետերին և այլն։ Իսկ հաջորդ դեպքը ակմկահարույց գործ է և վերաբերում է առանձնապես խոշոր չափերի յուրացումներին։ Մասնավորապես, մի քանի տարի շարունակ նախարարությունը 200-ից ավելի գոյություն չունեցող մարդկանց աշխատավարձեր է վճարել։ Նրանք աշխատանքի չեն հաճախել, որևէ գործառույթ չեն իրականացրել, սակայն եղել են հաստիքացուցակով նախատեսված աշխատողներ, որոնց աշխատավարձը տատանվել է 150-200 հազար դրամի սահմաններում։

Նոր նախարար Հրաչյա Ռոստոմյանը աշխատողների համապատասխան ցուցակները տրամադրել է իրավապահներին, և չի բացառվում, որ կարճ ժամանակ անց լուրջ բացահայտումներ լինեն, որոնք կարող են հասնել ընդհուպ ներկայիս պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, ով մինչ այս պաշտոնը զբաղեցնում էր ԱԻ նախարարի պաշտոնը և չէր կարող տեղյակ չլինել այդ յուրացումներից։



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (10.07.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 610