Загрузка...
Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից


Որ վարչական շրջաններում են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը հավաքել առավելագույն և նվազագույն ձայները
 
 
Загрузка...


Մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած 3 քաղաքական ուժերից «Ելք»-ը առավելագույն ձայները հավաքել է Քանաքեռ-Զեյթունում՝ ստանալով ընտրողների ձայների 31.47 տոկոսը (5,982 ձայն), և, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այս վարչական շրջանում հավաքել է 57.77 տոկոս (10,982 ձայն), որը ամենացածրն է ՀՀԿ-ի համար: «Երկիր ծիրանին» այս վարչական շրջանում ստացել է ձայների 10.76 (2,046 ձայն) տոկոսը:

Ըստ նախնական արդյունքների՝ «Երկիր ծիրանին» ոչ առավելագույն, բայց բավականին բարձր ձայներ ստացել է Քանաքեռ–Զեյթունում՝ 10.76 տոկոսի չափով:

Առավելագույն ձայները ԵԾ-ն ստացել է Արաբկիրում 11.34 տոկոսի չափով: Իսկ ամենացածր տոկոսով ձայներ ԵԾ-ն ստացել է Նուբարաշենում՝  3.82 տոկոսի չափով,  Ավանում՝ 5.38 և Շենգավիթում՝ 5.81 տոկոսի չափով:

«Ելք»-ն իր նվազագույն ձայները ստացել է Նուբարաշենում՝  10.68 տոկոսի չափով, իսկ բոլոր վարչական շրջաններում ունի   20 տոկոսից մի փոքր ավել կամ պակաս տոկոսներ:

ՀՀԿ-ն իր առավելագույն ցուցանիշն ապահովել է Նուբարաշենում՝ 85.50 տոկոսի չափով: Ավանում, որի թաղապետն է եղել Տարոն Մարգարյանը, ՀՀԿ-ի քաղաքական թիմն ունեցել է 78.95 տոկոսանոց ցուցանիշ:

Հիշեցնենք, որ ըստ ԿԸՀ հրապարակած  նախնական արդյունքների՝ ՀՀԿ-ն մայիսի 14-ի ընտրություններում ստացել է ձայների 71.25, «Ելք»-ը՝ 21, իսկ ԵԾԿ-ն՝ 7.75 տոկոսը:


 



Տարածել...


Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    На русском,  In English,  En français,   En español,   Türkçe   ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ


Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (15.05.17) | Հեղինակ: Tert.am W
Դիտումներ: 85 | Տեգեր: Են, շրջաններում, ավագանու, վարչական, ուժերը, քաղաքական, Երևանի, ընտրություններին, մասնակցող, որ

Загрузка...
Загрузка...
Загрузка...