Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Ոնց որ 19-րդ դարի վերջը լինի, կվերացնեք էդ աղբամանը, նորմալ աղբաման կդնեք. (տեսանյութ)
 

 


   armtimes.com

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր «Մեղրի» ազատ տնտեսական գոտի այցելության ժամանակ իր դժգոհությունը հայտնեց Մեղրիի մաքսակետի տարածքի վիճակի վերաբերյալ:

«Այդքան էլ լավ տպավորություն չստացա այստեղով անցնելիս: Տասը տարի է էստեղ բիզնեսով եք զբաղվում, էս ի՞նչ վիճակ է, էս տարածքները դժվա՞ր է բարեկարգել: Բիզնես եք անում, շահույթ եք ստանում, պետք է տարածքների մասին էլ մտածեք, չէ՞: Էս ի՞նչ վիճակ ա, պիտի կանաչ սիզամարգ լիներ, բայց կիսավայրենի տարածք է»,- վրդովված ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Մեղրի» ազատ տնտեսական գոտում աղբամանների փոխարեն տակառներ էին դրված, ինչը չվրիպեց վարչապետի աչքից:

«21-րդ դարում սա աղբաման է՞: Մաքսայինը հնարավորություն չունի՞ տասը հատ աղբաման բերի: Հիմա գնանք մաքսայինի պաշտոնյաների ունեցվածքը նայենք, տեսնենք իրենց հայաթում էսպիսի «բոչկա» կա՞ դրած: Կվերացնեք էդ աղբամանը, նորմալ աղբաման կդնեք: Հլը նայեք էն սայլակները: Ոնց որ 19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ լինի»,- ասաց վարչապետը: 



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 05.07.18 | Հեղինակ: armtimes.com

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (05.07.18) | Հեղինակ: armtimes.com
Դիտումներ: 998

Загрузка...