Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Նունե Եսայանը հայտարարում է, որ շանտաժով եւ իր անունը շահարկելով փորձել են տուն պահել
 

 


   armtimes.com

Երգչուհի Նունե Եսայանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է վերջին օրերին իր անվան շուրջ առաջացած աղմուկին: Ըստ շրջանառվող լուրերի՝ երգչուհին անօրինական ձեւով տիրացել է Ջրվեժում գտնվող մի տան: Վերջին իրադարձության հետ կապված երգչուհին որոշել է անձամբ հանդիպել լրագրողների հետ եւ խոսել:

«Միգուցե սխալն իմն էր, որ ի սկզբանե մարդկանց ինձ մոտ չեմ թողել եւ թյուր կարծիքներ են տարածվել: Հինգ տարի առաջ ինձ հարազատ մարդ՝ քրոջս փեսան, խնդրեց, որպեսզի ես «Կոնվերս» բանկում երաշխավոր կանգնեմ: Վստահելով հարազատ մարդուն՝ երաշխավոր կանգնեցի: Մի քանի ամիս նա կարողացավ գումարը մուծել, որից հետո անցան ամիսներ, նա մուծումները դադարեցրեց, եւ «Կոնվերս» բանկը սկսեց գումար գանձել իմ անձնական հաշվեհամարից: Դա տեւեց մի քանի ամիս, որից հետո ես խնդրեցի բանկին՝ լուծում գտնել»,- պատմեց երգչուհին:

Վերջինս ներկայացրեց բանկի առաջարկած լուծումները՝ կամ տունը մնում է բանկին եւ աճուրդով վաճառվում, կամ երաշխավորը վճարում է եւ տունը փրկում: «Ես ընտրեցի երկրորդ տարբերակը, որպեսզի փրկեմ «հարազատներիս» եւ նրանք դրսում չհայտնվեն: Դա հինգ տարի առաջ էր, հետո վեց ամիսը մեկ խնդրում էի՝ մի քիչ գումար տան, որպեսզի քիչ-քիչ վճարեն, հարցն էլ լուծում ստանա»,- հինգ տարի անց, գումարը չվերադարձնելուց հետո, իրավաբանների հետ խորհրդակցելով՝ Նունե Եսայանը որոշում է ոստիկանություն դիմել եւ ստիպել պարտքի դիմաց տունն ազատել:

Երգչուհին ասաց, որ նամակով դիմել է անգամ Վալերի Օսիպյանին: Իսկ մի քանի օր անընդմեջ համացանցը ողողած զրպարտության եւ խղճահարություն առաջացնող լուրերի մասին ասաց, որ հերքում է պահանջել եւ հարազատները պատրաստվում են նամակ-հերքում հրապարակել: Երգչուհին գտնում է, որ սա հատուկ արված շանտաժ է, եւ որ այդ մարդիկ, շահարկելով «Նունե Եսայան» անունը, փորձել են պահել իրենց տունը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 12.06.18 | Հեղինակ: armtimes.com

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (12.06.18) | Հեղինակ: armtimes.com
Դիտումներ: 471

Загрузка...
Загрузка...