Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Արցախի անկախությունը
 

 


   1in.am

Մայիսի 9-ին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու հաջորդ իսկ օրը Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթաց Արցախի վերադարձի մասին։ Սա ըստ էության, վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջին ռազմավարական, հայեցակարգային հայտարությունն էր, որն արժանացավ ներքին ու արտաքին մեծ ռեզոնանսի՝ ներքին փորձագիտական գնահատումներից մինչև Ռուսաստանի արտգործնախարարի մակարդակով պատասխան։

Նիկոլ Փաշինյանը Արցախը բանակցային սեղան վերադարձնելու իր թեզը ավելի «բացեց» հունիսի 7-ին՝ խորրհդարանում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ՝ հայտարարելով, որ իր տարբերություն Ղարաբաղի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու արցախյան պատերազմի ակունքներում կանգնած Սերժ Սարգսյանի, ինքն իրեն իրավունք չի վերապահում բանակցել Լեռնային Ղարաբաղի անունից։ Ինչպես և կարելի էր ու պետք էր սպասել, Նիկոլ Փաշինյանի ստեփանակերտյան հայտարարությունը գնահատվեց ու մեկնաբանվեց առավելապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի, Ադրբեջանի հնարավոր արձագանքի, համանախագահների հնարավոր վերաբերմունքի համատեքստում։

Հնչեցին անգամ գնահատականներ այդ հայտարարության վտանգավորության մասին. դրանց հեղինակների կարծիքով, եթե դա ներկայացվի որպես ղարաբաղյան բանակցությունների շարունակականության՝ հայկական կողմի նախապայման, կարող է վտանգել հարցի կարգավորման բանակցային գործընթացն ընհանրապես՝ ընդհուպ առաջացնելով պատերազմի վերսկսման վտանգ։ Այս և բազմաթիվ այլ մեկնաբանություններ, կրկնում ենք, վերաբերում էին Փաշինյանի հայտարարության արտաքին բաղադրիչին, բանակցային գործընթացի հետ կապված բաղադրիչին։

Բայց այդ հայտարարությունն ուներ շատ կարևոր, սկզբունքային ներքին շերտ, որը կարծում ենք, բավարար ուշադրության չարժանացավ փորձագիտական ու քաղաքական հանրության շրջանում։ Իր այդ հայտարարությամբ ու նաև խորհրդարանական լսումներում ներկայացրած հավելյալ պարզաբանմամբ, Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Ճանաչեց ոչ թե ֆորմալ, պետության կողմից ճանաչման մակարդակով, այլ ճանաչեց բովանդակորեն, ըստ էության, ներքնապես։

Մանրամասն...



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 09.06.18 | Հեղինակ: 1in.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (09.06.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 6

Загрузка...
Загрузка...