Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունն իրավապահներին. Սպասվում է նոր խոշոր սկանդալ
 

 


   

Lragir.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ին խորհրդակցություն կանցկացնի «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցման ծրագրի առնչությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս հարցին անդրադարձավ Քաջարանում բնակիչների հետ հանդիպման ընթացքում։

«Բազմիցս հարց է բարձրացվել է, թե ինչու ճանապարհի շինարարությունը սկսվեց Երևան-Արտաշատ և ոչ թե Մեղրի-Կապան հատվածից։

Դա անհեթեթ մոտեցման արդյունք է։ Երեքշաբթի օրը խորհրդակցություն է հրավիրված «Հյուսիս-հարավ» ճանապահի հետ կապված, քանի որ լուրջ խնդիրներ կան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա բնորոշմամբ՝ այն հատվածները, որոնք արդեն կառուցվել են, բազմաթիվ թերություններ ունեն։

Փաշինյանը նշեց, որ ներկայում կան ներդրումային առաջարկներ, ըստ որոնց, կկառուցվի թունելներով ճանապարհ Սիսիանից դեպի Լիճք։

Վարչապետը խոստացավ, որ այդ ծրագրերը կդարձնեն քննարկման առարկա։ Կուսումնասիրեն նաև կարևոր նշանակության ավտոճանապարհի կառուցման հետագա ընթացքին վերաբերող հարցերը։

«Ես նաև իրավապահներին եմ հանձնարարել, որ այդ ճանապարհին ավելի ուշադրությամբ հետևեն։ Եթե կան չարաշահումներ, բոլոր մեղավորները բացահայտվեն ու պատասխանատվության ենթարկվեն։

Հույս ունեմ, նկատել եք՝ Հայաստանում ամենաթողության դարն ավարտվել է: Որևէ մեկը չի կարող հանցանք կատարել ու մնալ անպատիժ»,- եզրափակեց նա։



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 08.07.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (08.07.18)
Դիտումներ: 816

Загрузка...
Загрузка...