Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Նաիրիտի շուրջ բանակցություններն արդյունք են տվել. 105 միլիոն եվրոյի ներդրում են խոստանում
 

 


   armtimes.com

Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում տեղի ունեցավ մամուլի ասուլիս կառավարության եւ ներդրողների միջեւ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման վերաբերյալ բանակցությունների արդյունքների մասին։ Ասուլիսին մասնակցում էին Նաիրիտում ներդրումային առաջարկով հանդես եկող «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանը, «SynCo Group» ընկերության նախագահ եւ «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի փոխնախագահ Սամուել Բաբիակը, նույն հոլդինգի նախագահի ավագ խորհրդական Արշակ Ղազարյանը եւ «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը:

Աշոտ Գրիգորյանը տեղեկացրեց, որ վերջին երկու օրերին տարբեր հանդիպումներ են ունեցել: «Հանդիպել ենք տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հետ, որից ստացել ենք, կարելի է ասել, կանաչ լույսեր՝ «Նաիրիտ»-ն աշխատեցնելու հետ կապված»,- ասաց Գրիգորյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանում կատարված թավշյա հեղափոխությունը հետաքրքիր արդյունք է տվել: «Մենք կողմ ենք Հայաստանում արտադրությունների վերականգնմանը եւ մեծ հույսերով ենք ժամանել Հայաստան»,- ասաց Աշոտ Գրիգորյանը:

Գրիգորյանը նշեց, որ Արծվիկ Մինասյանին կարողացել են համոզել, որ արտադրություններից ամենակարեւորը քիմիականն է: «Մեր խնդրանքը շատ հասարակ էր՝ թույլ տվեք մեր միջոցներով աուդիտ անցկացնենք «Նաիրիտ»-ում: «Նաիրիտ»-ի ամբողջ տարածքում մենք ուզում ենք քիմիական արտադրությունը զարգացնել»,- ասաց Աշոտ Գրիգորյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 13.06.18 | Հեղինակ: armtimes.com

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (13.06.18) | Հեղինակ: armtimes.com
Դիտումներ: 2328

Загрузка...
Загрузка...