RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Նաիրա Զոհրաբյանը նույնպես կոշտ հայտարարություն արեց՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին
 


 


   

«Այն, որ Գագիկ Ծառուկյանը նախորդ իշխանության հիմնական թիրախն էր, փաստ է ու նախորդ իշխանության վերջին ՀՀԿ-ական վարչապետ Կարեն Կարապետյանը, երկնելով «Բարեգործության մասին» օրենքը, որպես թիրախ ուներ Գագիկ Ծառուկյանին: Անհասկանալի է, թե ինչո՞ւ է այս կառավարությունը բերում այս օրենքը»,- անդրադառնալով Կառավարության կողմից Աժ-ում շրջանառվող «Բարեգործության մասին» օրենքի նախագծին, հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը: «Պետություն, արա քո պարտականությունը, եթե չես կարող, մի խանգարիր նրանց, ովքեր անում են: Եթե ոմանց թվում է՝ բերելով այս օրենքը, վատություն են անում Գագիկ Ծառուկյանին, խորապես սխալվում են: Վատություն անելու եք բարեգործությունից օգտվողներին: Եթե ընդունվի, ես հորդորելու եմ պարոն Ծառուկյանին՝ հուլիսի 1-ից դադարեցնել բարեգործական բոլոր ծրագրերը: Ովքեր դիմեն Գագիկ Ծառուկյանին, ուղղորդելու եմ դեպի Կառավարություն»,- ասաց նա:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 50հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (13.06.18)
Դիտումներ: 414