RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

«Մենք ծանոթներ ենք, բայց մտերիմներ չենք». ով է Նիկոլ Փաշինյանին սուրճի հրավիրած գործարարը, և որն է նպատակը
 


 


   «Ժողովուրդ»

Թավշյա հեղափոխությունից հետո, արմատական փոփոխությունների է ենթարկվելու նաեւ Հարկային օրենսգիրքը, սակայն գործարարները դարձյալ անտեսվում են օրենք գրողների կողմից: «Ժողովուրդ» օրաթերթի միջոցով միջին գործարարներից Գ. Սիմոնյանը բաց նամակ է գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյնին՝ նրան հրավիրելով առավոտյան 1 բաժակ սուրճ խմելու: «Հասկանում եմ ուզածս մեծ բան է, բայց կարծում եմ արժե մեկ ժամ կորցնել մի հասարակ մարդու (գործարարի) կարծիք լսելու համար. ի դեպ ասելիքս անձնական խնդիր չէ»: Գործարարը գրել է, թե «Պարոն վարչապետ, Ձեզ կներկայացնեն լուծումների փաթեթ (ամեն մեկը իր շահը տողատակերով հաշվի առած) կասեն այսօրվա համար սա է լավագույն տարբերակը:

Խնդրում եմ թույլ չտաք Ձեզ խաբեն: Ինչպես ասում են «պառավը խելոք չի լինում, այլ գխովն է անցած լինում: Գործող օրենքներով հարկատուներս պոտենցիալ հանցագործներ ենք եւ երբ ուզեն կպատժեն մեզ: Այս ոլորտում ռադիկալ մոտեցումներ են պետք… ազատություն է պետք նաեւ օրենքի դաշտում, բռնողներ, ստուգողներ եւ բանսարկուներ պետք չեն: Ես ունեմ առաջարկների կոնկրետ փաթեթ»:

Ստորև ներկայացնում ենք բաց նամակն ամբողջությամբ.

Հարկատու, գործարար Գ. Սիմոնյանից

Մեծարգո պարոն Վարչապետ, միանալով ձեր կոչին՝ պայքարել կոռուպցիայի դեմ, Նոր Հայաստանը շտկել եւ շենացնել, դարձնել մեր բոլորիս երազած հայրենիքը, որոշեցի Ձեզ նամակ գրել…

Ձեզ ուզում եմ մի հետաքրքիր առաջարկ անել. հրավիրում եմ սուրճ խմելու. Երեւանում ցանկացած օր, առավոտ լուսո, երբ դեռ քաղաքի մեծ մասը քնած է: Հասկանում եմ ուզածս մեծ բան է, բայց կարծում եմ արժե մեկ ժամ կորցնել մի հասարակ մարդու (գործարարի) կարծիք լսելու համար. ի դեպ ասելիքս անձնական խնդիր չէ:

Մենք ծանոթներ ենք, բազմիցս ենք հանդիպել, բայց մտերիմներ չենք:

Ես գործարար եմ (միջին) ավելի քան 20 տարի զբաղվում եմ բիզնեսով: Իմ ամենօրյա աշխատանքի բերումով շփվում եմ հասարակ քաղաքացուց սկսած մինչև փոխնախարարներ.

Մեր տնտեսությունից այնքան եմ տեղյակ, որ համոզված եմ ոչ մի չիովնիկ կամ կաբինետային տնտեսագետ տեղյակ չէ: Ինչպես ասում են, «պառավը խելոք չի լինում այլ գխովն է անցած լինում»:

Տեղյակ եմ վատ օրենքներից, դրանց բացերից, սխալներից կոռուպցիոն երևույթներից, չինովնիկների մոտեցումներից ու նրանց վերաբերմունքից: Տեղյակ եմ տնտեսվարողների անտեղյակությունից (որոշ դեպքերում անգրագիտությունից), պրոբլեմներից, սովորույթներից ու խնդիրներից: Տեղյակ եմ շուկայի յուրահատկությունից, եկամատաբերությունից ու անլուծելի թվացող խնդիրներից: Գիտեմ նաեւ դրանցից շատերի լուծման ձևերը. Միշտ փորձել եմ այս խնդիրները բարձրացնել, բայց ցավոք լսող չի եղել:

Մեր երկրում չինովնիկների միջին խավը միշտ խաբել է հա՛մ վերադասին, հա՛մ ստորադասին ու քաղաքացուն ու ամեն ինչ նեկայացրել են՝ ելնելով անձնական և կորպորատիվ շահերից.(Կարծես հիմա ուզում են կրկնել նույնը).

Կ. Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո հրահանգ եղավ ՊԵԿ-ին անհիմն ստուգումներ չիրականացնել. Հետո խաբեցին բարձրագույն իշխանությանը՝ պատճառաբանելով, որ եթե չստուգենք տնտեսվարողները կխաբեն, հարկեր չեն մուծի (նրանց աչքերում տնտեսվարողները խաբեբաներ են ու գող- ավազակ, ազիվը միայն իրենք են): 2017 թվականի ապրիլի 2 ից վերսկսվեցին հարկային ստուգումները աննախադեպ մասշտաբներով՝ ցուցանիշ ապահովելու կամ անձնական նկատառումներով:

ՊԵԿ նախկին նախագահ Վ. Հարութունյանը հրաժեշտի խոսքում ասաց, որ 14.1 միլիարդ ավելի գումար են հավաքագրել, Ձեզ վստահեցնում եմ տնտեսությունը չէր աշխուժացել, դա զուտ հարկային «տեռորի» արդյունք էր:

Հիմա էլ կարծես կրկնվում է նույնը, ստուգումներ, տուգանքներ, որը մեկնաբանվում է, թե «Թե Նիկոլն ասել է. այնքան տուգանեք միջեւ ՀԴՄ խփել սովորեն»: ՊԵԿ-ը հագել է հեղափոխական կոստյումը եւ անցել գործի: Բայց ստուգումերով ու տուգանքներով երկիրը չի զարգանա, ներդրող չի գա, ինչո՞ւ, որովհետեւ գործող օրենքները աղերս չունեն իրականության հետ: Գործող օրենքներով հարկատուներս պոտենցիալ հանցագործներ ենք եւ երբ ուզեն կպատժեն: Այս ոլորտում ռադիկալ մոտեցումներ են պետք, ընդհուպ վիրահատական միջամտություն, որպեսզի օրենսդրության փոփոխությունը բերի իրավահավասարության եւ անկախ նրանից, թե ով կլինի իշխանության, մարդիկ հարաբերվեն օրենքի դաշտում, որըհասկանալի ու ընդունելի կլինի բոլորի կողմից: Կարծում եմ՝ գործող Հարկային օրենսգիրքը պետք է նետել աղբամանը եւ գրել նորը, պտք է հաժարվել սովետական պլանավորված էկոնոմիկայից եւ անցնել Հայկական ազատ, շուկայական հարաբերություների.

Լսել եմ՝ էլի հավաքվել, լուծում են փնտրում, բայց դարձյալ մեր՝ հարկատուներիս կարծիքը հաշվի չառնելով: Ձեզ կներկայացնեն լուծումների փաթեթ (ամեն մեկը իր շահը տողատակերով հաշվի առած) կասեն այսօրվա համար սա է լավագույն տարբերակը: Խնդրում եմ թույլ չտաք Ձեզ խաբեն: Ես ունեմ Հարկային օրենսգրքի նախագիծ ու իմ նման շատ մարդ պատրաստ է Ձեր հետ կիսվել իր գիտեցածով՝ առաջարկելով գործնական լուծումներ:

Ձեզ կհամեզեն թե հնարավոր չէ, ես վստահեցնում եմ շատ բան է հնարավոր, հնարավոր է 3.000.000 ներդրող, հնարավոր է բյուջեի կրկնակի աճ, հնարավոր է ՀՆԱ ի եռակի աճ հնարավոր է աշատավարձերի ու թոշակների բարձրացում,արտադրության խթանում ու էլի շատ բան: Պարզապես մեզ պետք են ճիշտ օրենքներ՝ հաշվի առնելով մեր իրականությունը, մենթալիտետը:

Պարոն Վարչապետ, մի բան հաստատ կարող եմ ասել. հազարավոր փոքր, միջին նաեւ խոշոր գործարարների անունից. մենք էլ անցած 25 տարիներին մեր կռիվը տվեցինք, չհեռացանք մեր երկրից, բազմաթիվ զրկանքներ կրելով անարդարության դեմ, պայքարելով ( մեկի բեղերի հետ խաղալով, մյուսի թաթիկը համբուրելով, մեկին ժպտալեվ, մեկին էլ խնդրելով) վճարեցինք մեր բաժին հարկը (ու ոչ միայն հարկը) աշխատած գումարն էլ նեդրեցինք մեր հայրենիքում՝հուսով սպասելով բաղձալի օրվան: Ու այդ օրը եկել է, փոփոխություներ են պետք Պարոն Վարչապետ, ազատություն նաեւ օրենքի դաշտում, բռնողներ, ստուգողներ եւ բանսարկուներ պետք չեն: Եւ եթե այս հարցում քայլ չանենք, կկորցնենք զգոնությունը կունենանք այն ինչ ունենք…. յոլա գնացող տնտեսություն, հազարավոր արտագաղթող քաղաքացիներ, որոնց հույսն էլի հաջորդ հեղափոխությունը կմնա:

Ինչպես աշխարհը խոսեց մեր թավշյա ու ոչ բռնի հեղափոխությունից, այնպես էլ պետք է խոսեն մեր տնտեսության հեղափոխությունից:
Այս պահին երկու բանի հույս ունեմ, որ այս նամակից հետո ՊԵԿ-ը ինձ չի թիրախավորի.
Եւ Դուք սուրճ խմելու առաջարկս չեք մերժի..

Կանխավ Շնորակալություն…
 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (07.07.18) | Հեղինակ: «Ժողովուրդ»
Դիտումներ: 4903