Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Մասիսի հանրակացարանում նախկին ընկերուհիները ձեռնամարտի են բռնվել՝ իրար «բ**» ասելու համար
 

 


   1in.am

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ ավարտվել է Նարինե Ա.-ի գործի դատական քննությունը: Նարինեին մեղադրանք էր առաջադրված տուժող Նինա Թ.-ի (անունները փոխված են) նկատմամբ բռնություն գործադրելու,  նրան ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118   հոդվածով:

Դատարանն ապացուցված է գնահատել հետևյալը:

Նարինե Ա.-ն 2015 թվականից Նինա Թ.-ի հետ գտնվել է մտերիմ հարաբերությունների մեջ:

2017 թվականի սկզբից նրանց հարաբերությունները լարվել են, դարձել են անբարյացակամ:

2017 թվականի հուլիսի 14-ին, ժամը 21-ի սահմաններում Նարինեն գնացել է Մասիս քաղաքի հանրակացարաններից մեկում բնակվող ընկերուհու տուն, սենյակում զրուցել է ընկերուհու և նրա մայրիկի հետ:


Այդ ժամանակ բաց դռնից ներս է մտել Նինան ու փորձել է պարզաբանում ստանալ, թե սենյակում գտնվողներից ո՞վ է իր հասցեին բամբասանքներ տարածում: Այն հարցին, թե կոնկրետ ումի՞ց է ցանկանում պարզաբանում ստանալ, Նինան մատնացույց անելով՝ ասել է՝ անբարոյական Նարինեից:

Վերջինս ցավագին է ընդունել Նինայի կողմից իրեն անբարոյական անվանելը, վիճել է Նինայի հետ: Վեճի ընթացքում Նարինեն երկու ձեռքերով բռնել է Նինայի մազերից, քարշ տալով նրան դուրս է բերել հանրակացարանի միջանցք, որտեղ «3-4 անգամ Նինային քարշ է տվել այսուայն կողմ, այդ ընթացքում ոտքերով հարվածել է նրան՝ պատճառելով արյունազեղումներ ու քերծվածքներ՝ թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Նարինե Ա.-ն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Նա հայտնել է, թե Նինայի հետ մտերիմ է եղել նախկինում, բայց 2017 թվականի փետրվարի 2-ից նրա հետ շփում չի ունեցել, քանի որ նրան չի հրավիրել իր ծնունդին, ու նա նեղացել է:

Դեպքի օրը ինքը գտնվում էր հանրակացարանում՝ ընկերուհու սենյակում, զրուցում էր ընկերուհու և նրա մայրկիկի հետ: Միևնույն ժամանակ աշխատանքի տեղավորման հայտարարություններ էր աչքի անցկացնում ինտերնետով, հեռախոսահամարներ էր գրում՝ բազկաթոռին նստած:

Նինան մտել է սենյակ՝ տանտիրուհուց թույլտվություն հարցնելով, ու սկսել է փողոցային բառեր ասել: Ընկերուհին հարցրել է՝ ո՞ւմ են այդ խոսքերը վերաբերում:

Նինան ասել է՝ բազկաթոռին նստած անբարոյական Նարինեին: Ինքը ձեռքի հեռախոսը դրել է պահարանին, ցանկացել է կոշիկները հագնել ու գնալ, որպեսզի ուրիշի տանը կռիվ չլինի: Լսել է, որ ընկերուհու մայրը ասել է՝ վախ: Ընկերուհուց պահանջել է դուռը բացել, բռնել է Նինայի մազերից, քաշելով նրան դուրս է բերել միջանցք: Ինքը Նինայի մազերը իր ձեռքում պահել է 5-10 րոպե, ոչ ավելի: Արանքում բաց է թողել, նորից բռնել ու քաշել է:

Նինան ցավից ճչացել է: Ինքը միայն Նինայի մազերից է քաշել, ոչ մի հարված չի հասցրել ոտքերով, ձեռքերով կամ այլ առարկաներով: Հարևանները միջամտել ու բաժանել են իրենց: Հնարավոր է՝ Նինան սայթաքել, ընկել ու վնասվածքներ է ստացել, հիմա էլ փորձում է այդ վնասվածքներ բարդել իր վրա, որ այդ ձևով իրենից վրեժխնդիր լինի:

Տուժող Նինա Թ.-ն հայտնել է, թե նախկինում Նարինեի հետ մտերիմ էր, բայց քանի որ նրա ծննդյան տարեդարձին չի գնացել, նա նեղացել է իրենից: Նա հանրակացարանի միջանցքում իր հասցեին անընդհատ կեղտոտ բառեր է ասել, ռեպլիկներ է թողել: Ինքը բանի տեղ չի դրել:

Դեպքի օրը ինքը հանրակացարանի միջանցքով անցնելիս բաց դռան արանքով տեսել է, որ Նարինեն սենյակներից մեկում է ու հենց այդ պահին իր հասցեին նորից փողոցային բառեր է ասում: Մոտեցել է դռանը, տանտիրուհու թույլտվությամբ ներս է մտել ու հարցրել է՝ ո՞վ է իր հասցեին բամբասանքներ տարածողը: Տանտիրուհին ասել է՝ ո՞ւմ նկատի ունես: Ինքը մատնացույց է արել Նարինեին: Վերջինս իրեն փչացած է անվանել, ինքն էլ նրան է փոխադարձաբար փչացած ասել…

Նարինեն վեր է կացել, ոտքով խփել է իր որովայնին: Ինքն այդ հարվածից հպվել է պատին ու ցավից կռացել է: Այդ պահին Նարինեն բռնել է իր մազերից, քարշ է տվել հանրակացարանի միջանցք, մի քանի անգամ քարշ է տվել այսուայն կողմ: Ընթացքում ոտքերով էլ է հարվածել իրեն ու վնասվածքներ է պատճառել:

Իր գոռոցը լսվել է ամբողջ շենքում:

Հարևանները հավաքվել են, մի կերպ Նարինեի ձեռքերն անջատել են իր մազերից: Իր մեջքին սև կետեր էին առաջացել՝ դրանք էլ նրա եղունգների տեղերն էին՝ եղունգները թաղել էր իր մեջքի մեջ…

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 11.07.18 | Հեղինակ: 1in.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (11.07.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 591

Загрузка...
Загрузка...