Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Մասիսցի տղամարդը սպանել էր սեփական դստերը... քրեական դեպքերից
 

 


   1in.am

2018 թվականի ապրիլի 20-ին հաղորդում է ստացվել առ այն, որ Մասիս քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է կնոջ դի՝ բռնության հետքերով։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվել դեպքի վայրի զննություն:

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են կնոջ սպանության հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժողի հայրը՝ ծնված 1951թ.:

Նախնական քննության տվյալներով՝ 1979թ. ծնված կինը նշված բնակարանում բնակվել է հոր հետ: Դեպքի օրը՝ ժամը 04-ի սահմաններում, հոր և դստեր միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ էլ հայրը բռունցքներով բազմաթիվ հարվածներ է հասցրել դստեր գլխի շրջանին և մարմնի տարբեր մասերին, ապա՝ երկու ձեռքերով բռնել  դստեր պարանոցից և խեղդել:

1951թ. ծնված տղամարդը ձերբակալվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 09.06.18 | Հեղինակ: 1in.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (09.06.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 2372

Загрузка...
Загрузка...