RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Մարտի 1-ի ևս մեկ պատասխանատու փախել է Հայաստանից
 


 


   armlur.am

Հատուկ քննչական ծառայությունն առանձնահատուկ թափով ձեռնամուխ է եղել 2008թ. մարտի 1-ի քրեական գործի նախաքննությանը՝ իրականացնելով նոր հարցաքննություններ: Երեկ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտնել է, որ որպես վկա հարցաքննվել է Սեյրան Օհանյանը, ով այդ ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնն էր զբաղեցնում: Որպես վկա հարցաքննության է կանչվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: ՀՔԾ պետը նշել է, որ հարցաքննության են հրավիրվելու բոլոր այն անձինք, ովքեր կարող են որեւիցե տվյալ հայտնել Մարտի 1-ի հետ կապված: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Մարտի 1-ի գործի բացահայտման մասին խոսել 2008թ. այդ օրերին տարբեր բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած անձանց հետ:

Փորձեցինք կապ հաստատել 2008 թվականին փոխոստիկանապետի պաշտոնում աշխատած Ալեքսանդր Աֆյանի հետ: Նրա բջջային հեռախոսին պատասխանող անձը ներկայացավ որպես Աֆյանի եղբայր եւ ասաց, որ Ալեքսանդր Աֆյանը երկրում չէ: Հիշեցնենք, որ 2008-ի նոյեմբերի 14-ին Մարտի 1-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի հետ կայացած հանդիպմանը Ալեքսանդր Աֆյանը հայտարարել էր, որ մարտի 1-2-ի օպերացիան ղեկավարել է այդ ժամանակ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Հարությունյանը: Նա շեշտել էր, որ Հարությունյանը ոստիկանության ղեկավար կազմին հատուկ հրահանգ է տվել: Ի դեպ, լուրեր են շրջանառվում, որ Հայկ Հարությունյանը ներկայում Հայաստանում չէ:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (07.07.18) | Հեղինակ: armlur.am
Դիտումներ: 2769