Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Մարդիկ կան՝ սիրելով պետությունը քննադատում են, ոչ թե ԱԺ-ի «աբիժնիկների» պես. Արմեն Մովսիսյան
 

 


   

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը, ով բնակվում է Միացյալ Նահանգներում։

– Պարոն Մովսիսյան, հաստատվեց կառավարության ծրագիրը, Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նորից սփյուռքահայերին դիմեց ներդրումներ անելու համար։ Ի՞նչ սպասումներ կան այս փուլում Հայաստանից։

– Այս փուլում ամենակարևորն այն է, որ կառավարությունը հիմքեր պատրաստի արդար ընտրության համար։ Սա շատ կարևոր է, քանի որ մինչև հիմա ունեցել ենք հանրության վստահությունը չվայելող ընտրություններ։ Արդար ընտրություններն ապագա կառավարությանը հնարավորություն կտան վստահության որոշակի պաշար հավաքել։ Ինչ վերաբերում է տնտեսական փոփոխություններին, կարծում եմ՝ պետք է սպասենք, հիմա բացահայտումներ են կատարվում կոռուպցիոն խողովակների, հարկերից խուսափելու հետ կապված։ Պետք է հաշվի առնել, որ մեկ ամսվա կառավարություն է, և չէր կարող հրաշք լիներ։ Ամեն դեպքում հանրության մեծ մասի մոտ կառավարության քայլերը դրական տպավորություն են թողնում։ Թե՛ ընդհանուր ազատության մթնոլորտը, թե՛ քաղբանտարկյալների ազատ արձակումը հուսադրող են։ Եվ եթե նույնիսկ կան բացեր, հարյուր օրից հետո նոր կսկսենք քննարկել, թե ինչը կարելի էր ավելի լավ անել։ Իսկ հիմա ընդամենը մեկ ամսական կառավարություն է։

– Տեսակետ կա, որ հեղափոխություն տեղի է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում։ Հիմա, ըստ Ձեզ, Սփյուռքն է պետք ուժեղացնե՞լ, թե՞ Հայաստանը։

– Միանշանակ է, որ մայր հայրենիքը պետք է ուժեղացնել։ Առանց հայրենիքի Սփյուռքն ի՞նչ է, առանց հայրենիքի Սփյուռքը որոշ ժամանակ դիմադրող և ուծացվող օղակ է։ Իհարկե, Սփյուռքի ներուժն օգտագործելը շատ կարևոր է, բայց իրականության մեջ դեռևս շատ անելիք կա՝ որոշելու, թե ինչպես պետք է օգտագործել Սփյուռքի պոտենցիալը հայրենիքի հզորացման համար։ Պարզապես դեռևս կարճ ժամանակ՝ ընդամենը 30 օր է անցել։ Ժամանակի ընթացքում ավելի պարզ կդառնա, թե ինչ ուղիներով զարգացնել Սփյուռքի հետ համագործակցությունը և ինչ պոտենցիալի վրա հույս  դնել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում.



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 09.06.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (09.06.18)
Դիտումներ: 434

Загрузка...
Загрузка...