Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Մանե Թանդիլյանը ինտելեկտուալ, բարոյական գործիչ է. Շարմազանովը չի ուզում չարախնդալ
 

 


   

Տիկին Թանդիլյանը ինտելեկտուալ, բարոյական, ճիշտ գործիչ է։ Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։

«Սա ասում եմ ոչ թե որպես գործընկեր, այլ մարդ, որն առնվազն 30 տարի ճանաչում է Մանե Թանդիլյանին։ Նրան դպրոցական տարիներից եմ ճանաչում, մենք նույն քաղաքից ենք»,–հայտնեց նա:

Պատասխանելով հարցին, արդյոք կառավարությունը սկսել է ճաքե՞ր տալ, Շարմազանովը պատասխանեց. «Եթե ասեմ կառավարության ճաքերն են, թե ոչ, պիտի ասեք նախկին իշխանությունը չարախնդում է, դա կառավարության ներքին խնդիրն է։ Մենք ասել ենք, որ կառավարությանը գոտկատեղից ներքեւ հարվածներ չենք հասցնում»,–եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ նախօրեին հրաժարական է տվել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Նա լքել է նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 13.06.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (13.06.18)
Դիտումներ: 855

Загрузка...
Загрузка...