Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Լուսացույցի տակի անցորդը ծպտյալ դատախա՞զ է եղել, թե՞ օգնական
 

 


   1in.am

Երբ ասում են դատավորները ծանրաբեռնված են, միանգամից մտքումս հարց է առաջանում՝ քանի՞ «սարքված» գործի պատճառով: Հաճախ այնպիսի գործեր են հայտնվում դատարանում, որոնք կարելի է համարել դատախազական ցինիզմ հանրության նկատմամբ…

Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Արթուր Չախոյանը, ով նաև «Սասնա ծռերից» 11-ի գործով մեղադրողներից է, լուն դավա դարձնելու տարօրինակ ձգտումներ ունի:

Հորեղբոր որդիներ Նարեկ և Հովհաննես Թադևոսյանների վերաբերյալ քրեական գործը նա կարկտել է՝ կարմիր լույսի տակի հրմշտոցը ներկայացրել «տէցի կռուգի» «ռազբորկա», անունը դրել սառը զենքի գործադրմամբ խուլիգանություն, ու առանձնացրել, որ հատիկ-հատիկ նրանց դատի: Հետո գործերից մեկը տվել է դատախազ Մ. Նալբանդյանին, որ տանի դատարան և պաշտպանի որպես մեղադրանք:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանն էլ քննել-քննել է երկու երիտասարդներից մեկի՝ Հովհաննեսի վերաբերյալ գործը ու գտել, որ մեղադրանքի տակ ապացույց համարյա չկա:

Հիմա հասկանանք, թե դատախազներն ինչից ինչ են սարքել:

Նախաքննության մարմինը հիմնավորված է համարել հետևյալը.

«Մեղադրյալ, Կոտայքի մարզի բնակիչ, 08.07.1995թ. ծնված Հովհաննես Թադևոսյանը, իր հորեղբոր որդի, գործով մյուս մեղադրյալ Նարեկ Թադևոսյանի հետ, վերջինիս կողմից վարվող «Հովեռ» մակնիշի ավտոմեքենայով երթևեկել են Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայով: Տիգրան Մեծ-Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում, անցնելով լուսացույցը, երթևեկությունը շարունակել են Ագաթանգեղոսի 7-րդ շենքի դիմացի հատվածով, որտեղ առկա հետիոտնային անցման վրա` ճանապարհը չզիջելու հարցի շուրջ Ն.Թադևոսյանի հետ, դիտավորյալ կերպով անտեսելով հասարակական վայրերում վարքագծի ընդունված նորմերը, բացահայտ արհամարհանք ցուցաբերելով մարդկային համակեցության կանոնների նկատմամբ և ակնհայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության հանդեպ, վիճաբանել են Արամ Ավագի Սարգսյանի հետ, որի ընթացքում, խմբի մյուս մասնակցի` Ն.Թադևոսյանի հետ, բռնություն գործադրելով, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Ա.Սարգսյանի մարմնի տարբեր հատվածներին, ինչից հետո շարունակելով դիտավորյալ կերպով խախտել հասարակության նկատմամբ հարգանքի դրսևորման տարրերը, հասարակության մյուս անդամների ներկայությամբ, գործով մեղադրյալ Ն.Թադևոսյանը, իր մեքենայի սրահից հանել է, որպես զենք օգտագործվող, փայտյա ձողը և հարվածել Ա.Սարգսյանի գլխի ձախակողմյան հատվածին` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ` գլխի ձախից քունքածոծրակագագաթային շրջանի սալջարդ վերքի, ձախ ականջախեցու, ձախ բազկի, աջ սրունքի շրջանների արյունազեղումների ձևով:»

Մանրամասն...



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 10.06.18 | Հեղինակ: 1in.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (10.06.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 255

Загрузка...
Загрузка...