Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Լիզա Ճաղարյան. ՀՀԿ-ականները շարունակում են «թպրտալ»
 

 


   Լիզա Ճաղարյան

Երեկ իմ սեփական արտադրության աղի-աղի արցունքները տասը հատ թաշկինակ ողողեցին «քաղաքական հալածյալ» ՀՀԿ-ականների ելույթների ժամանակ, երկու բարձի երես՝ Աշոտյանի ու Շարմազանովի, մեկ սավան՝ Հերմինե Նաղդալյանի սրտառուչ խոսքերն ըմբոշխնելիս։ Մի երկհոգանոց սավան էլ պատրաստ պահում էի, որ Բաղդասարյան Վահրամի ելույթի ժամանակ արցունքներով լվանամ, բայց «դեռեւս չպարզված հանգամանքներում» կարկառուն ՀՀԿ-ականը հրաժարվեց ընթերցել Դավիթ Հարությունյանի եւ Վիգեն Սարգսյանի համատեղ տքնանքով ծնված տեքստը։ Բավարարվեց մեկ-երկու պարբերությամբ։

Հավանաբար ուժասպառվել էր «քաղաքականապես հալածվելիս»։

Իսկ ավելի լուրջ՝ ՀՀԿ-ականներին լսելիս եւ «հալածանքից» քրտնած նրանց դեմքերին նայելիս տպավորություն ես ստանում, որ այս մարդիկ մինչեւ հոգու խորքը վիրավորված են «ուտող-ուրացող ազգից»։

Երեւի իրավունք ունեն։

Իշխանափոխությունն իրոք ընթացավ խաղաղ, առանց ցնցումների։

Իսկ հնարավոր էր, չէ՞, որ այսքան սահուն չընթանար։

Բարեբախտաբար, աշխարհի ողջ անցուդարձին տեղեկանալու բոլոր հնարավորություններն ունենք նույնիսկ մեր չորս պատերի ներսում եւ տեսել ենք ու տեսնում ենք, թե ինչպես է հանրությունը պատժում իրեն թալանող, սպանող, նվաստացնող իշխանավորներին։ Հաճախ՝ ֆիզիկական հաշվեհարդարի միջոցով։ Երբեմն՝ դաժա՛ն հաշվեհարդարի միջոցով

ՀՀԿ-ականներին նման ճակատագիր բաժին չհասավ։

Եվ հիմա՝ վերեւում իմ նշած թաշկինակ-բարձի երես-սավանները երախտագիտության արցունքներով թրջելու փոխարեն, Հայաստանը չարչիների քարվանսարա դարձրած այս մարդիկ չգնահատված «քաղաքական հալածյալի» թիկնոցը գցել են իրենց վտիտ ուսերին ու «մեջլիս» դուրս եկել։

Պարզվում է՝ իրենք հրաշալի գիտեն, թե ինչպես պետք է կառավարել, գիտեն՝ ինչպես խելք սովորեցնել անփորձներին, բայց թե ինչու իրենց այդ փորձառությունը չեն կիրառել այն երկարուձիգ տարիների ընթացքում, երբ իշխանության ղեկին էին, սրա մասին համեստորեն լռում են։

Պարոնա՛յք եւ տիկնա՛յք, ձեր միակ արդարացումը մեր պատմության եւ հասարակության առաջ մեկն է՝ ձեւանալ, որ տհաս եք ու անմեղսունակ եւ չեք գիտակցել, թե ինչ աններելի վնասներ եք հասցրել Հայաստան պետությանը։

Հակառակը պնդելը նշանակում է՝ գիտակցաբա՛ր եք թալանել, գիտակցաբա՛ր եք սպանել կամ հովանավորել թալանչիներին ու մարդասպաններին, գիտակցաբա՛ր եք արտագաղթը հասցրել «նորանոր բարձունքների»։

Սսկվեք, հա՞, եւ ամեն ինչ արեք, որ Հայաստանի քաղաքացիները կամաց-կամաց մոռանան ձեր ամոթալի եւ հանցավոր գոյության մասին։   



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 08.06.18 | Հեղինակ: Լիզա Ճաղարյան

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (08.06.18) | Հեղինակ: Լիզա Ճաղարյան
Դիտումներ: 915

Загрузка...
Загрузка...