Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Լիզա Ճաղարյան. Ծաղիկներ կքչփորեք բանտախցի պատերին, պարոն Աղվան Հովսեփյան
 

 


   ilur.am

Էս ո՜վ է ասում, էս ի՜նչ է ասում. «Ամեն մի դրական քայլին սիրով եւ բարեսրտությամբ կհետեւեմ... Ուզում եմ , որ մենք նույն միահամուռ ուժերով, միասին, մի գաղափարախոսությամբ համախմբվենք այն ղեկավարների հետ, որը վաղը, մյուս օրը լինելու է Քննչական կոմիտեում: Ուզում եմ մաղթել հաջողություն, միակամություն եւ ամենակարեւորը, որ կարողանան պահպանել ու հետեւողականորեն զարգացնեն քննիչի ինքնուրույնությունը, Քննչական կոմիտեի որպես մինչդատական վարույթ իրականացնող մարմնի անկախությունը»:

«Բարի, գեղեցիկ» ավանդույթ դարձող զավեշտախաղերը շարունակվում են։

Ռոբասերժական իշխանության տարիներին Հայաստանը «ծաղկեցնող» պաշտոնյաներն ասպարեզից հեռանում են մի-մի հոգեցունց ճառ արտասանելուց հետո, ըստ որոնց՝ ինչ արել են, արել են միմիայն հանուն Հայաստանի Հանրապետության։

Եվ եթե մնացածների համանման խոսքերն արժանացել են հանրության քմծիծաղին կամ հոմերական քրքիջին, ապա վերոգրյալ խոսքի հեղինակի դեպքում ընդամենը «զավեշտախաղ» որակումն ու ծիծաղը մեծ ջանք են պահանջում։

Սա արդեն ողբերգազավեշտախաղ է, եւ ծիծաղելն էլ ուղղակիորեն անկարելի է, որովհետեւ այս «խաղից» արյան հոտ է փչում, այս «վերջնախաղին» նախորդող արարվածներում մարդկային խեղված ճակատագրեր են, խայտառակ դատավարություններ են, անպատիժ մնացած մարդասպաններ են, չբացահայտված սպանություններ են, երկու կրակոցով ինքնասպան է, խեղճ-խեղճ Պողոս Պողոսյան է, սահմռկեցնող Հոկտեմբերի  27 է, հրեշավոր Մարտի 1 է...

Եվ այս բոլոր հանցագործությունների թիկունքին երկար տարիներ «սարի պես» կանգնած էր վերոգրյալ հուզաթաթախ խոսքի հեղինակ, դատախազի «աշխատավարձով» 100 հազար դոլարանոց ավտոմեքենայի ու դղյակների տեր դարձած, խոշորագույն կալվածատեր (քյոխվա) Աղվան Հովսեփյանը։  

Ասում է. «Ես որոշել եմ այսօր հրաժարական տալ»:

Մի քանի պոչավոր սուտ։ Քոչարյանասերժական վարչակարգի տարիներին Հայաստանի իրավական համակարգը հետեւողականորեն՝ հրեշավոր չափերով կոռումպացնող ու բարոյազրկող այս մարդը մինչեւ վերջին շունչը կշարունակեր նույն ավյունով ու «նվիրումով» այլանդակել արդարադատության համակարգը, եթե հանկարծահաս իշխանափոխությունը նրա «հովվերգության» գլխին քար չգցեր։

Եվ հիմա պարոն Աղվան Հովսեփյանն ուզում է աննկատ ծլկել ասպարեզից։

Ո՞վ իմանա, երեւի Քոչարյանի եւ Սերժիկ Սարգսյանի ամենավստահելի այս «արդարադատ» պարոնը հույս է փայփայում, որ «սիրո եւ համերաշխության» մթնոլորտի մեղմ հովիկն իր գլուխն է՞լ կշոյի, ու ինքն էլ «աշխատավարձով» ձեռք բերած ծով հարստության փափուկ բարձերի վրա փռված գունագեղ ծաղիկնե՞ր կնկարի  «խիղճը հանգիստ», հընթացս էլ բարի պապիկի յուղոտ դեմքով հարցազրույցնե՞ր կտա ամեն դատարկ ու կեղծ բանից աչքերը լցնող որոշ լրագրողների։

Չարաչար սխալվում է պարոն Աղվան Հովսեփյանը, նրա կատարած բազմահատոր հանցագործությունները, զարհուրելի սպանությունների պարտակումը վաղեմության ժամկետ չունեն։



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 12.06.18 | Հեղինակ: ilur.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (12.06.18) | Հեղինակ: ilur.am
Դիտումներ: 590

Загрузка...
Загрузка...