Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Լավրովը հանեց պատասխանատվությունը Երևանի վրայից ու դրեց Բաքվի վրա
 

 


   1in.am

Արցախը բանակցային կողմ դարձնելու վերաբերյալ Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ հնչել է նախօրեին Մոսկվայում Հայաստանի արտգործնախարարի հետ մամուլի ասուլիսի ընթացքում, ի պատասխան լրագրողի հարցի, Հայաստանում արժանացել է մեծ ուշադրության: Իսկ Լավրովը, հիշեցնենք, հայտարարել էր, որ Երևանի ու Բաքվի պայմանավորվածությամբ է Արցախը դուրս մնացել բանակցությունից, և եթե երկու կողմը պայմանավորվեն վերադարձի շուրջ, ապա իրենք կհարգեն այդ որոշումը: Արցախը բանակցությունից դուրս թողնելու վերաբերյալ բանավեճ ծավալվեց Երևանում, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց բանակցային կողմ լինելու մասին:

Նախ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը այդ հայտարարությունը գնահատեց վտանգավոր, իսկ հետո դրան միացավ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, հիշեցնելով 1994 թվականի ԵԱՀԿ բուդապեշտյան գագաթնաժողովը, ըստ որի՝ հակամարտությունն ունի երեք կողմ՝ Հայաստան, Արցախ և Ադրբեջան: Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Նիկոլը ճիշտ է, իսկ Վիգեն Սարգսյանը՝ սխալ: Կա տեսակետ, որ Վիգեն Սարգսյանի դեմքով իրականում խոսում էր Սերժ Սարգսյանը: Միացավ Ռոբերտ Քոչարյանը, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը նրան էր մեղադրել Արցախը դուրս թողնելու հարցում: Քոչարյանը հայտարարեց, որ դուրս թողել է Տեր-Պետրոսյանը, երբ դեռ ինքը չէր դարձել Հայաստանի վարչապետ: Այդպիսով, Հայաստանում երեք նախագահների փոխադարձ մեղադրանքների մի օղակում «խեղդվեց» իրականում լրջագույն քաղաքական քննարկում և բանաձևում պահանջող հարցը՝ ինչպես վերադարձնել Արցախի սուբյեկտությունը կարգավորման գործընթաց, այդպիսով բարձրացնելով հայկական կողմից իրավիճակի քաղաքական կառավարման էֆեկտիվությունը:

Լավրովի հայտարարությունը ընկալվում է տարբեր կերպ: Ոմանք ասում են, որ նա այդպիսով ամեն ինչ գցեց Ադրբեջանի վրա և քաղաքավարի կերպով ուղղակի մերժեց Նիկոլ Փաշինյանին: Սակայն հատկանշական է, որ Լավրովն ինքը որևէ կերպ խնդրհարույց չհամարեց հարցադրումը և, միակ խնդիր, փաստորեն, դիտարկեց Ադրբեջանը: Ի

Մանրամասն...



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 08.06.18 | Հեղինակ: 1in.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (08.06.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 1264

Загрузка...
Загрузка...