Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Կկարողանա՞ Մոսկվան անձեռնմխելի պահել Ռոբերտ Քոչարյանին
 

 


   lurer.com

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առնվազն մինչեւ հուլիսի 25-ը չի ներկայանա ՀՔԾ՝ որպես վկա հարցաքննվելու։ Նա Հայաստանում չէ։ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հրապարակեց հարցաքննության ներկայանալու ծանուցագրի պատասխան նամակը, որով իրավապահների հետ կառուցողական գործակցության պատրաստակամություն է հայտնվել անհրաժեշտության դեպքում մինչ այդ ժամկետը ժամանակակից կապի միջոցներով հարցաքննվելու մասին։

Ի հեճուկս Սողոմոնյանի հավաստիացումների, սակայն, թե Ռոբերտ Քոչարյանն անհանգստանալու խնդիր չունի, իրականում նկատելի է հարցաքննությունից խուսափելու միտումը։ Դա նկատելի էր դեռ այն պահից, երբ Քոչարյանի գրասենյակը հայտարարում էր, որ իրենք ծանուցագիր չեն ստացել։ Չհարցաքննվելու ուղղությամբ ուշագրավ քայլ էր Քոչարյանի՝ ակնհայտ իր նախաձեռնությամբ տված հարցազրույցը «Երեւան թըդեյ» կայքին։ Հարցազրույցում անդրադառնալով այն հարցերին, որոնց շուրջ ենթադրաբար կարող է ընթանալ իր հարցաքննությունը՝ նա կարող է փորձել հայտարարել, որ ամեն ինչ հարցազրույցում ասել է եւ ավելացնելու ոչինչ չունի։ Հավանական է, որ Քոչարյանը կփորձի հովանավորություն ստանալ Կրեմլից, հատկապես, որ ընդամենը տասն օր առաջ վերընտրվել է «Սիստեմա» բաժնետիրական ֆիանսական կազմակերպության խորհրդի կազմում։

«Սիստեմա»-ն տարբեր ոլորտների արտադրություններում արվող ներդրումների դիվեսիֆիկացված պորտֆելի սեփականատեր է, որն առավելապես ներգրավված է հեռահաղորդակցության  (ՄՏՍ՝ սա հայաստանյան բջջային կապի օպերատորներից մեկի  եւ Արցախի բջջային կապի սեփականատերն  է՝ «Comstar UTS»), էլեկտրոնիկայի (« SITRONICS »), մեդիա (SMM) ոլորտներում, ինչպես նաեւ զարգացնում է այլ բիզնես-ուղղություններ, որոնց թվում` տուրիզմ («Ինտուրիստ»), առեւտուր («Դետսկի միր»), ֆինանսներ (ՎԶՄԲ), ռադիո եւ տիեզերական տեխնոլոգիաներ, բժշկական ծառայություններ («Մեդսի»), դեղագործություն եւ կենսատեխնոլոգիա, նավթաքիմիա: «Սիստեմա»-ն Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում խոշորագույն դիվերսիֆիկացված ֆինանսական կորպորացիա է: Ներկայացված չոր տեղեկանքի իրական նշանակությունն առավել ազդեցիկ է դառնում, երբ հավելում ենք, որ ռուսական ԶԼՄ-ները «Սիստեմա» ընկերության իրական սեփականատեր են համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ստացվում է՝ Կրեմլը հստակ մեսիջ է փոխանցել, որ Ռոբերտ Քոչարյանը կարեւոր մարդ է իրենց համար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 10.07.18 | Հեղինակ: lurer.com

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (10.07.18) | Հեղինակ: lurer.com
Դիտումներ: 619

Загрузка...
Загрузка...