RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Կեղտը դուրս է գալիս ջրի երես. Հայաստանի պատմության ամենախայտառակ բացահայտումը
 


 


   Araratnews.am

Երեկ մի խումբ երիտասարդներ մուտք են գործել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատուն՝ պահանջելով Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականը։ Ցուցարարները պահանջում էին, որ ցուցադրվի Մայր Աթոռում պահվող եզակի մասունք Սուրբ Գեղարդը, որը, ըստ իրենց տեղեկությունների, վաճառվել է:

Ցուցարարների պնդումներին ի պատասխան՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ասաց, որ այն չի վաճառվել, պարզապես մի կտորը նվիրվել է ռուս քաղաքապետի:

Ահա թե որտեղ է խայտառակությունը: Ասել, որ գործ ունենք խայտառակության հետ, կստացվի ոչինչ չասել:

Աշխարհում իր տեսակի մեջ միակը հանդիսացող Սուրբ Գեղարդը մասնատվել է և մի մասը նվիրվել ինչ-որ ռուս քաղաքապետի:

Ընդ որում, խոսքը վաճառքի կամ այլ գործարքի մասին չէ, խոսքը նվիրատվության մասին է:

Իսկ նվիրատվության տակ կարող է լինել մութ գործարք, որի արդյունքում կարող են նվիրողն ու նվեր ստացողն իրար  փոխանցել այլ բաներ:

Ասել կուզի, կարող է դա վաճառվել ավելի էժան, անունը դնել նվիրատվություն:

Կարող էր մեկը բերել մի քանի կապոց գումար տալ և վերցներ ու գնար, բայց հայտարարեին, թե նվիրատվություն է եղել:

Հենց սա է կեղտը, որն այսօր դուրս եկավ ջրի երես:

Ո՞վ է թույլ տվել որ ազգային հարստություն համարվող սուրբ մասունքը մասնատվի և նվիրվի ինչ-որ ռուս քաղաքապետի:

Իհարկե եկեղեցու առաջնորդի ցանկությամբ է եղել:

Ինչո՞ւ է տրվել և ի՞նչ պետք է ստանար եկեղեցին կամ եկեղեցու ղեկավարությունը այդ գործարքի, ավելին՝ ստվերային գործարքի դիմաց:

Ինչպե՞ս է պատահել, որ մարդիկ այդ մասին իմանում են միայն այսօր և այն էլ՝ ցուցարարներից:

Հայաստանում եկեղեցին անջատ է պետությունից, և հենց դրանից էլ օգտվում է Մայր Աթոռը և անում իր մութ և գաղտնի գործարքները:

Հենց այս հանգամանքն էլ՝ անձեռնմխելի լինելու հանգամանքն էլ թույլ է տվել, որ կաթողիկոսը, եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսներն անեն ինչ ցանկանում են և ինչպես ցանկանում են:

Դատելով տեղի ունեցող մեկնաբանություններից՝ կարող ենք եզրակացնել, որ այս խայտառակ պատմությունը դեռ երկար է քննարկման առարկա դառնալու:

Լավ կլիներ, որ օրենքը գործեր նաև այստեղ՝ եկեղեցում: Ի վերջո, այդ սրբությունները եկեղեցականներինը չեն, դա հայ ժողովրդինն է:

Հենց նման արարքներն ու, ինչու ոչ, նման հանցանքներն են, որ ժողովրդին հիասթափեցնում են եկեղեցուց:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (07.07.18) | Հեղինակ: Araratnews.am
Դիտումներ: 1555