Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

«Կարող է ինքը չի զբաղվել, ընտանիքն է զբաղվել». Գալուստ Սահակյանը Տարոն Մարգարյանի մասին (տեսանյութ)
 

 


   lragir.am

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը կարծում է, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներգրավված չէ կոռուպցիոն գործընթացներում: «Կոռուպցիայի բացահայտումները միշտ եղել են, Տարոն Մարգարյանի հետ կապված դեռևս կոռուպցիա չի բացահայտվել: Հանցագործության տարբեր ձևեր կան, մարդը եթե հանցագործ է, երբեք իր հանցագործությունն ուրիշի վրա չի տարածում, ինքն  էլ պատասխան է տալիս: Ես կուզենայի, որ կոռուպցիան չլիներ, և ես կարծում եմ, որ Տարոն Մարգարյանն այն մարդը չէ, որ պետք է կոռուպցիայով զբաղվեր»,- նշեց նա:

Ըստ Գալուստ Սահակյանի՝ լավ է, որ մարդը բիզնեսով է զբաղվում, ինչքան մեծ բիզնես լինի, այնքան պետությունը կզարգանա, վատ է, երբ կոռուպցիա կա:

Լրագրողների հարցին, թե որտեղի՞ց Տարոն Մարգարյանի ունեցվածքը, եթե նա կոռուպցիոն գործընթացներում ներգրավված չէ, Գալուստ Սահակյանը պատասխանեց. “Այլ բան է, որ մարդը կարողացել է օրինական ճանապարհով ձեռք բերել, դա խրախուսելի է: Եթե կոռուպցիա է, պետք է պատժվի: Օրինական ճանապարհը բիզնեսն է: Կարող է ինքը չի զբաղվել, ընտանիքն է զբաղվել, ընտանիքը իրավունք ունի»,- նշեց նա:

Գալուստ Սահակյանն ասաց, որ ինքն էլ կցանկանա բիզնես ունենալ, ինչ-որ ժամանակ աշխատանք կտանի, որ բիզնես ունենա: “Ես առավոտից երեկո զբաղվել եմ քաղաքականությամբ, իսկ քաղաքականությունը եկամտաբեր չէ ինձ համար, բայց եկամտաբեր է ամբողջ ժողովրդի համար”,- հավելեց նա:

Գալուստ Սահակյանն ասաց, որ ՀՀԿ-ն  դարձյալ կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: “Գտնում եմ, որ այն ձայները չենք վերցնի, որովհետև ինչ-որ բան փոխվել է երկրի ներսում, բայց, իհարկե, որպես քաղաքական ուժ, մենք միշտ պետք է լինենք առաջին գծում”,- նշեց նա: Ըստ Գալուստ Սահակյանի՝ հիմա այնպիսի վիճակ է, որ որևէ կուսակցություն չի կարող ասել, թե ընտրությունների դեպքում ինչ տեղ կզբաղեցնի:

Մանրամասները տեսանյութում





Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 11.07.18 | Հեղինակ: lragir.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (11.07.18) | Հեղինակ: lragir.am
Դիտումներ: 403

Загрузка...