Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Կարեն Գրիգորյանի ընտանիքը տեղափոխվել է Սոչի բնակության. երեխաների համար են վախենում
 

 


   

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընտանիքը՝ կինն ու երեխաները, տեղափոխվել են Սոչի բնակության: Պատճառը Գրիգորյանների ընտանիքի շուրջ տեղի ունեցած աղմկահարույց բացահայտումներն են, որոնց արդյունքում գեներալ Մանվել Գրիգորյանը կալանավորված է:

Ավելին` հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակում է նաեւ Մ.Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը: Քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է նաեւ Կարեն Գրիգորյանը, որ հրաժարական ներկայացրեց քաղաքապետի պաշտոնից:

Նրանց ընտանիքի շուրջ բացահայտումներին հասարակական արձագանքը բավական կոշտ էր, մարդկանց մեջ դեռ չի մարել ցասումը, եւ ամեն րոպե կա վրեժխնդիր լինելու վտանգը: Ըստ այդմ` մտավախություն կա Գրիգորյանների ընտանիքի մյուս անդամների, հատկապես երեխաների անվտանգության առումով:

Սա անգամ այն բանից հետո, երբ ոստիկանությունը Գրիգորյանների տան մոտ շուրջօրյա հսկողություն է սահմանել»:



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 11.07.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (11.07.18)
Դիտումներ: 2795

Загрузка...