RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

«Կառավարությունը մտադիր է սկսել երկրից թալանված և արտերկիր տեղափոխված ունեցվածքի վերադարձի գործընթաց». Արարատ Միրզոյան
 


 


   1in.am

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը երկրից թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքի նույնականացման և վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ նամակ է գրել Համաշխարհային Բանկի ղեկավարությանը: Այդ մասին Միրզոյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ:

«Գաղտնիք չի, որ կոռումպացված հասարակություններում կոռուպցիայի, հանրային միջոցների յուրացման և այլ ապօրինի ճանապարհներովկուտակված միջոցները հաճախ դուրս են բերվում տվյալ երկրից ևտեղափոխվում այլ երկրներ՝ համեմատաբար հանգիստ և ապահովհանգրվան գտնելու։

Այս արատավոր պրակտիկային վերջ դնելու և թալանված հանրայինունեցվածքը վերականգնելու նպատակով Համաշխարհային Բանկի ևUNODC-ի նախաձեռնությամբ հիմնված մի գործիք կա՝ Stolen Asset Recovery Initiative-ը։

Մեր երկրից թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքիիդենտիֆիկացիայի և վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով այսօրStolen Asset Recovery Initiative-ից խորհրդատվական և տեխնիկականաջակցություն ստանալու վերաբերյալ նամակ եմ գրել ՀամաշխարհայինԲանկի ղեկավարությանը»,- նշել է ՀՀ առաջին փոխվարչապետը։



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (10.08.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 249