Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Կարևորագույն ուղերձ Արևմուտքից՝ Նիկոլ Փաշինյանի այցից առաջ
 

 


   1in.am

Եվրոպական խորհրդարանը կողմ է քվեարկել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կոնսենտին (համաձայնությանը) և ԵՄ-Հայաստան հարաբերություններին վերաբերող բանաձևին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կոնսենտին կողմ է քվեարկել 573, դեմ՝ 50 և ձեռնպահ՝ 45 պատգամավոր, իսկ ԵՄ-Հայաստան հարաբերություններին վերաբերող բանաձևին կողմ է քվեարկել 598, դեմ՝ 52, ձեռնպահ՝ 27 պատգամավոր։

Նշենք, որ Եվրոպական խորհրդարանը երեկվա նիստում քննարկել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրին համաձայնություն տալու հարցը: Հիմնական զեկույցը ներկայացրել է պատգամավոր Լասլո Տոկեշը, հարակից զեկուցող է եղել ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

«Համաձայնագիրը գնահատվել է որպես հաջողության պատմություն և պատմական հնարավորություն, ընդգծվել է, որ այն հնարավոր է դարձել և ստորագրվել է նախորդ կառավարության օրոք, Մոգերինին հատուկ շեշտել է, որ այն չունի գեոպոլիտիկ բնույթ և կոնֆրոնտացիոն չէ։ Անդրադարձ է եղել նաև Հայաստանի ներքին քաղաքական կյանքին, վերջին զարգացումներին, հատուկ ուշադրության է արժանացել իշխանափոխության խաղաղ և սահմանադրական բնույթը, կարևորվել են Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ներառական մեխանիզմի ապահովումը, ընդդիմության ներգրավվածությունը բարեփոխումների գործընթացում և OSCE ODIHR ռեկոմենդացիաների կատարումը: Եվրախորհրդարանը նաև պատրաստակամություն է հայտնել հնարավոր ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկել»,- գրել է Արմեն Աշոտյանը, ըստ որի՝ բարձրացվել է նաև վիզաների ազատականացման հարցը: Մոգերինին հարցի լուծումը կապել է Վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրի լիարժեք կատարման հետ, գոհունակություն է հայտնել ընթացքից և ասել, որ վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկելու համապատասխան որոշումը պետք է կայացնի Եվրոպական խորհուրդը: Կարևորվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արագ կարգավորումը։

Այսօր տեղի ունեցած այս քվեարկությունը ձայների նման հարաբերակցությամբ ամենաբարձր մակարդակով՝ Եվրամիության խորհրդարանի մակարդակով, Հայաստանին հասցեագրված աջակցություն և ուղերձ է։ Հերթական ուղերձը։ Սա առանձին վերցրած իրադարձություն չէ, և ըստ ամենայնի այն քաղաքական դիրքորոշման արտահայտությունն է, որը որդեգրել է Եվրամիությունը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո։ Դիրքորոշում, որն անցած մեկ-երկու շաբաթների ընթացքում իրար հաջորդած մի շարք իրադարձությունների տեսքով շատ ավելի առարկայական բնույթ ստացավ։

Շարունակությունը՝ այստեղ.



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 04.07.18 | Հեղինակ: 1in.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (04.07.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 962

Загрузка...