Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը, Ներսես Պողոսյանն ու մյուսներն ազատ արձակվեցին
 

 


   news.am

Վերաքննիչ քրեական դատարանի դահլիճից ազատ արձակվեցին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանն ու մյուս ամբաստանյալները: Այսօր՝ հունիսի 13-ին նախագահող դատավոր Ռուզաննա Բարսեղյանը հրապարակեց Ժիրայր Սեֆիլյանի, Գեւորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումները:

Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը դադարեցվեց: «Նոր Հայաստան»-ի առաջնորդի նկատմամբ առաջին ատյանի սահմանած պատժաչափը՝ 10 տարի 5 ամիս ժամկետով, նվազեցվեց եւ վերջնական պատժաչափ սահմանվեց 5 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկումը: Դատարանը նաեւ բավարարեց Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոց  կալանավորումը փոխելու մասին պաշտպան Տիգրան Եգորյանի միջնորդությունը եւ որոշեց ԱԺ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, նրանց կողմից 500.000-ական դրամ վճարելուց հետո, ազատ արձակել Սեֆիլյանին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, Վարդան Բոստանջյանը, Իվետա Տոնոյանը, Շաքե Իսայանը, Վարդեւան Գրիգորյանը, Արթուր Մանուկյանը, Լուիզա Սարգսյանը, Գեւորգ Պետրոսյանը, Նորա Առուստամյանը, Սերգեյ Բագրատյանը եւ «Ելք»-ից Ալեն Սիմոնյանը Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանի որոշմամբ, Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ պատժաչափ սահմանվեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումը: Սաֆարյանը, սակայն, չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ արձակվեց դատարանի դահլիճից:

Գործով մյուս ամբաստանյալներ Հրայր Թոփչյանը, Գալուստ Գրիգորյանը, Ներսես Պողոսյանն ու Սասունիկ Կիրակոսյանը դատապարտվեցին 2-ական տարի ժամկետով ազատազրկման: Նրանք նույնպես չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ արձակվեցին դատարանի դահլիճից:

Վերաքննիչ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում:

Մանրամասն...



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 13.06.18 | Հեղինակ: news.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (13.06.18) | Հեղինակ: news.am
Դիտումներ: 139

Загрузка...
Загрузка...